Հարաբերությունների հորոսկոպ․․․ Ինչպես են Կենդանակերպի նշանների կին ներկայացուցիչները սանձում իրենց տղամարդկանց

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

 

Տղամարդկանց սանձելն անշնորհակալ ու ունայն գործ է։ Այդուհանդերձ շատ կանայք այդ հնարավորությունը ձեռքից բաց չեն թողնում։ Ընդ որում Կենդանակերպի տարբեր կին նշաններ յուրովի են մոտենում ուժեղ սեռի դաստիարակման խնդրին։ Եկեք պարզենք՝ ինչպես։

 

Խոյ

Կին Խոյը կտրական է և ցանկացած վրիպման դեպքում առանց երկար-բարակ մտածելու աղմուկով աքացի է տալիս։ Տղամարդը, որպես կանոն, իրեն միամիտի տեղ է դնում, ձևացնելով, որ ոչ մի բան ոչ լսել է, ոչ՝ տեսել։ Բայց Խոյին խաբելն անհնար է։ Հարկ եղած դեպքում նա կհասցնի երկրորդ, երրորդ աքացիները։ Ընդ  որում կարող է դա անել հրապարակավ։

Ցուլ

Կին Ցուլը տղամարդկանց սովորաբար ստորադասում է իրենից։ Տղամարդիկ, ըստ նրա, անօգտակար, անօգնական ու սովորական արարածներ են։ Քանի դեռ ամեն ինչ ըստ նախատեսվածի է ընթանում, տղամարդն իրեն համակերպվածի պես է պահում, և Ցուլը հանգիստ է։ Այսինքն, նրան պահում է փշոտ ձեռոցով, բայց ամեն ինչ պատշաճության սահմաններում։ Բավական է տղամարդը խախտի կարգուկանոնը, Ցուլը կորցնում է համբերությունն ու նրան ուղարկում մոր մոտ։ Ներելը՝ կների, բայց միայն մեղքերն անկեղծ խոստովանելուց ու թանկարժեք մատանի նվեր տալուց հետո։

Երկվորյակներ

Երկվորյակները չեն ընդունում ձևավորված հասուն անհատի վերադաստիարակությունը։ Ուրիշ բանուգործ չունե՞ն, ինչ է։ Ավելի լավ է՝ օգտակար գործով զբաղվեն։ Եթե Երկվորյակներին ինչ-որ բան դուր չի գալիս տղամարդու մեջ, պարզապես հետը չեն հանդիպում ու նրանից  երեխա չեն ուենում։ Հանճարեղությունը  պարզության մեջ է։

Խեցգետին

Խեցգետնի գլխավոր սկզբունքը՝ սերն է և հոգատարությունը։ Նրա օջախը միշտ մաքուր է ու ջերմությամբ լի, ընթրիքը՝ համեղ։ Ցանկացած տղամարդ աշխատանքից հետո հաճույքով կվազեր նրա տուն։ Բայց բավական է զուգընկերը ուշանա, Խեցգետինը չանչերը հանում է՝ իր սիրելիին տեղը դնելու համար։ Հետո երկար դասեր տալիս նրան․ «Ինչպե՞ս չամաչեցիր։ Չէ՞ որ ես քեզ համար ամեն ինչ եմ․․․»։

Առյուծ

Կին Առյուծները չեն դաստիարակում, որովեհտև ի սկզբանե որպես զուգընկեր ինքնաբավ տղամարդկանց են ընտրում։ Նման արուները երբեք թույլ չեն տա, որ իրենց կյանք սովորեցնես։ Առավելագույնը, որ ընդունակ է նման իրավիճակներում անել կին Առյուծը՝ մռնչալն է։ Իրար վրա ձայն կբարձրացնեն, կհանդարտվեն մինչև կրքերի նորից կբորբոքվեն։

Կույս

Կույսը սանձում է երկար, համառ ու ձանձրալի կերպով։ Տղամարդը  դեռ չի հասցնում մի կյանք ապրել, իսկ նա դեռ չի հանդարտվել։ Ընդ որում,  Կույսը հաճախ տեսնում է՝ որ խնամյալն ունի ապաքինվելու  շանսեր, և որն  է լրիվ անհուսալի։ Բայց խղճի խայթը նրան թույլ չի տալիս այդ անդաստիիարակին հանձնել  ուրիշ կնոջ։ Հետևաբար, նա դաստիարակում է ժամանակ առ ժամանակ, իսկ հետո լքում նրան։

Կշեռք

Կշեռքը վստահ է որ գովասանքը տղամարդուն սանձելու լավագույն միջոցն է։ Սկզբում տղամարդը ապրում է կին Կշեռքի հետ՝ իրեն շատ ապահով զգալով։ Բայց Կշեռքի զուգընկերը ոչինչ չի ձեռնարկում ու դեռ գովասանքի է արժանանում։ Բայց շուտով զուգընկերը հասկանում է, որ Կշեռքին  աձնական երջանկություն պարգևել ցանկացողները շատ են ու սկսում է տեղից շարժվել։ Այդպես նա ինքն իրեն բուռն է հավաքում ու ինքնավերադաստիարակվում։

Կարիճ

Կարիճը վերադաստիարակման վարպետ է։ Նա գործի է դնում ամեն ինչ․ շանտաժ, սպառնալիքներ, գերիշխանություն և ուժեղ բռունցք։ Շատ արագ են Կարիճի տղամարդիկ դառնում կատվի պես ճերմակ ու փափկամազիկ։  Բայց շուտով դա սկսում է ձանձրացնել կին Կարիճին։ Նա հանձն է առում վերադաստիարակել մեկ ուրիշ «երես առածի»։ Եվս մի անգամ։

Աղեղնավոր

Աղեղնավորը իր զուգընկերոջը  սանձում է՝ ինչպես շանը կդաստիարակեին։ Եթե լավ բան է անում՝ շոյում է գլուխը, վատ բան է՝ անում՝ ստանում է ծոծրակին։ Ի վերջո Աղեղնավորը տղամարդուն թաթը մեկնելու պատրաստ կատարյալ ռոբոտի է վերածում։ Բայց Աղեղնավորը դարձյալ սկսում է ձանձրանալ։ Այլևս ձեռքի տակ հունցելու խմոր չկա։

Այծեղջյուր

Այծեղջյուրը որպես դաստիարակչական եղանակ կիրառում է թնկթնկոցն ու ուղեղը սղոցելը։ Մի խոսքով այն, ինչի համար բոլոր տղամարդիկ անխտիր ատում են նրան։ Դա է պատճառը, որ Այծեղջյուրի կողքին մնում են միայն փալաս տղամարդիկ։ Եթե Այծեղջյուրը չի ուզում մնալ մենակ, ցանկալ է, որ նա վերանայի իր դաստիարակչական մեթոդները։ Կամ պարզապես մեղմ լինի ու քիչ նվնվա։

Ջրհոս

Ջրհոսը, թերևս, Կենդանակերպի նշաններից միակն է, որը ոչ մեկին, այդ թվում տղամարդկանց, չի սանձում։ Նրան դա հարկավոր չէ։ Ավելորդ հոգսեր, ավելորդ խնդիրներ, կապվածություն ու կախվածություն։ Թող գնա գրողի ծոցը։ Ջրհոսը տղամարդուն ընդունում է  այնպիսին, ինչպիսին նա կա կամ էլ առհասարակ ոչ մեկի հետ չի կապվում։

Ձկներ

Ձկները սանձում են (կամ իրենց թվում է՝ սանձում են) իրենց հոգեկան տվայտանքներով։ Հիստերիայի մեջ ընկնելը նրանց սովորական հոգեվիճակն է։ Աղմուկ-աղաղակ, արցունքներ, հոգոցներ․ այս ամենը առկա է Ձկների առօրյա կյանքում։ Իսկ ամենասիրած եղանակը երկար ու տպավորիչ լռություն պահպանելն է։ Բոլոր հարցերին պատասխանում ՝ «Ոչ», «Բան չի պատահել», «ամեն ինչ կարգին է»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am