Իմացեք՝ ինչ կենդանի եք՝ ըստ ձեր ծննդյան ամսաթվի

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Յուրաքանչյուր մարդ ունի իր հովանավոր կենդանին, որը պաշտպանում է մարդուն, օգնում է ու հսկում։ Դրանից բացի, տոտեմական  կեդանին մարդուն  օժտում է առանձնահատուկ հատկություններով ու բնավարության գծերով։ Այս հորոսկոպը կպատմի ձեր բնավարության մասին ըստ նրա, թե որ կենդանին է ձեզ հովանավորում։

 

Շուն

Դուք անչափ նվիրված ու  բարեսիրտ մարդ եք։ Շրջապատի մարդիկ գիտեն, որ ձեզ կարելի է վստահել ու ցանկացած հարցում հույսը ձեզ վրա են դնում։ Դուք միանգամայն ազնիվ ու անկեղծ մարդ եք, պատասխանատվության զգացում ունեք ու աշխատասեր եք։  Անչափ համեստ ու հասարակ մարդ եք, որը չի սիրում ուրիշներին հոգս պատճառել։ Հագուստի հացում շատ լավ ճաշակ ունեք, սիրում եք հանդերձապահարանը թարմացնել նոր իրերով։ Շատ ընկներներ չունեք, բայց ձեր ընկերները ժամանակով ստուգված ու հուսալի մարդիկ են։

 

Մուկ

Մանուկ հասակում չարաճճի և չլսող երեխա եք եղել, բայց ժամանակը ձեզ չի փոխել։ Հենց դա էլ ձեզ հմայիչ ու գրավիչ է դարձնում մյուսների աչքում։ Դուք շատ հետաքրքիր մարդ եք։ Զարմանլի չէ, որ մարդիկ փնտրում են ձեր ընկերակցությունը։ Ձեր թույլ տեղը խոցելիությունն ու ավելորդ զգացմունքայնությունն են։

 

Առյուծ

Ի տարբերություն ձեզ հովանավորող կենդանու, դուք շատ բարի ու խաղաղասեր մարդ եք։ Գերադասում եք խուսափել կոֆլիկտային իրավիճակներից, չեք սիրում տեղը տիտիկ անել։ Դուք բնածին առաջնորդ եք, բայց կարողանում եք լինել նրբանկատ և միաժամանակ պահանջկոտ։ Շատ եք սիրում ուշադրության կենտրոնում լինել, հաճոյախոսություններ լսել ու հաճոյախոսություններ շռայլել։

 

Կատու

Դուք անհավատալի հմայիչ ու գրավիչ մարդ եք։ Նույնիսկ սովորական արտաքին ունենալով հանդերձ  կարողանում եք առանձնահատուկ հմայք սփռել ձեր շուրջը, ինչը մարդկանց ձեր կողմն  է տրամադրում։ Դուք երկչոտ ու ինքնամփոփ եք լինում, կարողանում եք սրամտորեն պատասխանել ու տեղին կատակել։ Մարդիկ շատ թեթև ու անկաշկանդ են լինում ձեր ներկայությամբ, բայց երբեմն անհրաժեշտ է ինքներդ ձեզ հետ լինել, լռության մեջ։ Դուք շատ բծախնդրորեն եք  ընկերներ ընտրում։

 

Կրիա

Դուք վեհանձն մարդ եք։ Աշխարհում ամենաշատը գնահատում եք հանգստությունը, խաղաղություն ու հարմարավետությունը։ Ի վիճակի չեք երկար ժամանակ չարացած  մնալ մարդկանց նկատմամբ, դրա համար էլ մարդկանց ձեր կողմն է ձգում։ Երբեք  չեք բամբասում, հակված չեք եսասիրություն դրսևորել։ Այն եզակի մարդկանցից եք, որոնք ընդունակ են իրենց զոհաբերել՝ առանց որևէ բան ակնկալելու։

 

Աղավնի

Դուք լավատես եք։ Ովքեր էլ ձեզ շրջապատեն, միևնույնն է՝ հավատարիմ եք ինքներդ ձեզ։ Դուք սրտաբաց, հոգատար ու ընկերասեր մարդ եք։ Ձեզ դուր չի գալիս երեսպաշտությունը, դրա համար էլ երկերեսանի մարդկանց բացահայտում եք առաջին իսկ  հայացքից և ձգտում հնարավորինս հեռու լինել նրանցից։  Աշխատանքում մեթոդներ եք մշակում ու անչափ կազմակերպված եք աշխատում։ Անկարգությունն ու ունայնությունն ընդունակ չեն կլանելու ձեր միտքը, ի տարբերություն զգացմուքների։ Բայց ինքներդ էլ գիտեք՝ որքան հեշտ եք սիրահարվում։

 

Հովազառյուծ

Դուք մարդ-առեղծված եք։ Նույնիսկ եթե էքստրավերտ եք ու ընկերախմբի ոգին, ձեր շրջապատի մարդիկ բավականաչափ խորությամբ չեն ձեզ ճանաչում։ Ձեզ հնարավոր չէ մատների վրա խաղացնել ու հնարավոր չէ ձեզ ափերից հանել։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ, ընդունակ եք առանց որևէ պատճառի ինքնախարազանել ձեզ։ Ձեր   թերությունն այն է, որ փոքր-ինչ ժլատ եք ու դեմ չեք երբեմն բամբասել։ Եկեք անկեղծ լինենք  ո՞վ նման մեղք չի գործել։

 

Կապիկ

Դուք անչափ եռանդուն ու անհամբեր մարդ եք։ Ատոմ եք դանդաղկոտությունն ու անգործությունը։ Միշտ ուզում եք, որ ամեն ինչ  հնարավորինս արագ կատարվի։ Բավական շփվող ու մարդամոտ եք, սիրում եք բոլորի ուշադրության կենտրոնում լինել։ Վարկանիշն անչափ կարևոր է ձեզ համար, դրա համար էլ ձգտում եք բոլորին գոհացնել  ու ամեն կերպ խուսափել սադրանքներից։ Իսկ այդ հարցում ձեզ օգնության է հասնում ձեր կանխազգացումը։ Ձեր նախաձեռնողականությունը զգալիորեն  մեծացնում է միջին տարիքում հարստանալու հավանականությունը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am