Աշխարհի ամենաերիտասարդ մայրիկները. պատմություններ, որ շոկ են առաջացնում

Երեխա ունենալու ամենաճիշտ տարիքի մասին վիճաբանությունները հասարակության շրջանում երևի երբեք էլ չդադարեն։ Բայց դրանք հիմնականում վերևի տարիքային սահմանի մասին են, որից հետո մեծանում է մոր ու երեխայի կյանքին սպառնացող վտանգը։ Իսկ ստորի՞ն սահմանը։ Պարզապես ներկայացնում ենք ձեզ ամենաերիտասարդ մայրերին, ովքեր ծննդաբերել են 5-14 տարեկան հասակում։

Լինե Մեդիա, Պերու- ծննդաբերել է 5 տարեկանում

Երբ այս աղջկա ծնողները, անհանգստանալով նրա մեծացող փորից, դիմեցին բժշկի, պարզվեց, որ Լինան հղիության 7-րդ ամսում է։ 1939 թվականին նա 2.7 կգ կշռող երեխա ունեցավ կեսարյան հատմամբ։ Նրա հղիանալու հանգամանքները անհայտ են մնացել։ Միակ կասկածյալը հայրն է եղել, ում կարճ ժամանակում ազատ են արձակել բանտից ապացույցների բացակայության պատճառով։

Իլդա Տրուխիլիու, Պերու — ծննդաբերել է 9 տարեկանում

Իլդայի մայրը նրան տարել է բժշկի, ով հաստատել է, որ նա հղի է։ Հետո պարզվել է, որ աղջկան բռնաբարել է խորթ եղբայրը, ում շուտով բանտ նստեցրին։ 1957 թվականին նա 2.7 կգ կշռող երեխա ունեցավ։

Վալյա Իսաեվա, Մոսկվա — ծննդաբերել է 11 տարեկանում

11 տարեկան 3-րդ դասարանցի աղջիկը հղիացել է 18 տարեկան ուզբեկ Հաբիբ Պատահոնովայից, ով բնակարան էր վարձակալել Վալյայի տատիկից։ Հղիանալուց հետո աղջիկը Հաբիբի հետ ապրել է քաղաքացիական ամուսնությամբ ու հենց դարձել է 18 տարեկան, ամուսնացել են։ Այսօր արդեն 3 երեխա ունեն։

Լյուբա Բեսսուդնովա — ծննդաբերել է 14 տարեկանում

2003 թվականին այս աղջիկը տղա է ունեցել իր մաթեմատիկայի ուսուցչից։ 24-ամյա ամուսնացած տղամարդը չի ընդունել հայրությունը։ Այն բանից հետո, երբ գենետիկորեն հաստատվել է ուսուցչի հայրությունը, նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման։ Երեխայի դաստիարակությամբ զբաղվում է աղջկա մայրը։

Լիզա Պանտուևվա, ԽՍՀՄ — ծննդաբերել է 6 տարեկանում

Լիզան հղիացել է իր պապիկից, ով բռնացել է երեխայի հանդեպ, երբ նրա ծնողները տանը չեն եղել։ Լիզային կեսարյան չեն արել նրա առողջական վատ վիճակի պատճառով, ինչի հետևանքով երեխան մահացած է ծնվել։ Դրանից հետո ընտանիքն ամոթից տեղափոխվել է ուրիշ քաղաք, պապը՝ նրանց հետ։

 

Աղբյուր՝ BlogNews.am