15 կին քաղաքագետ, որոնք հմայում են իրենց գեղեցկությամբ

 

Ժամանակակից աշխարհում բարձրաստիճան պաշտոնյաների շարքում կանայք պատկառելի թիվ են կազմում։ Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ իրենց գոյության փաստով ու նվաճումներով հերքում են տարածված՝ «եթե կինը խելացի է, ուրեմն տգեղ է»  կաղապարը։

Bestinfo.am-ը ներկայացնում է համաշխարհային քաղաքական թատերաբեմն իրենց ներկայությամբ զարդարած 15 գեղեցկուհիների ցանկը։

 

  1. Մառա Կարֆանյա, Իտալիա (41 տարեկան)

Աշխատել է ֆոտոմոդել և հեռուստալրագրող, այնուհետև Բեռլուսկոնիի IV կառավարությունում (2008–2011) զբաղեցրել է հավասար հնարավորությունների հարցերով նախարարի պաշտոնը։

  1. Եվա Քայլի, Հունաստան (38 տարեկան)

Տվյալ պահին Հունաստանի՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է, ինչպես նաև ազգային պաշտպանության ու արտաքին գործերի հարցերով կոմիտեի անդամ։  Անցյալում՝ նորությունների հեռուստահաղորդավար։

  1. Ալեքսանդրա Բենիտես-Ռոմերո, Վենեսուելա (36 տարեկան)

2013-2014 թվականներին Վենեսուելայի սպորտի նախարար։  Մասնագիտությամբ ատամնաբույժ է։ Լրջորեն զբաղվում է սուսերամարտով, մասնակցել է երեք Օլիմպական խաղերի։

  1. Նատալյա Պոկլոնսկայա, Ռուսաստան (37 տարեկան)

ՌԴ Պետդումայի 7-րդ  գումարման Դաշնային ժողովի պատգամավոր։

  1. Յունիս Օլսեն, Սինգապուր (39 տարեկան)

Սինգապուրի խորհրդարանի անդամ։ Սինգապուրցի հանրահայտ դերասանուհի և հեռուստահաղորդավար։ 2000 թվականին նվաճել է «Սինգապուրի գեղեցկուհի» տիտղոսը։ 2009-ին առցանց քվերակության արդյունքում Յունիսը հայտնվել է աշխարհի գեղեցիկ քաղաքական գործիչների առաջին տասնյակում։

  1. Վանյա Խադզովիչ, Սերբիա (31 տարեկան)

Մինչև 2013-ը եղել է Սերբիայի հանրապետության արտգործնախարարության դիվանագետ։

  1. Յուրի Ֆուձիկավա, Ճապոնիա (37 տարեկան)

Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Եղել է Հատինհոեի քաղխորհրդի ադամ։

  1. Դաչիանա Սիրբու, Ռումինիա (45 տարեկան)

Եվրախորհրդարանի անդամ է, Ռումինիայի նախկին վարչապետի կինը։

  1. Ալինա Կաբաևա, Ռուսաստան (34 տարեկան)

Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր (2007–2014 թթ․)։ Անցյալում օլիմպիական չեմպիոնուհի՝ գեղարվեստական մարմնամարզության գծով։ Ներկայումս՝ «Ազգային մեդիա գրուպ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահը։

  1. Նիկիտա Քլեսթրուփ, Դանիա (22 տարեկան) 

Քաղաքական մեկնաբան։ Միևնույն ժամանակ գլխավորում է Երիտասարդ պահպանողականների կուսակցությունը։ Նախկինում՝ մոդել և ռեալիթի շոուի աստղ։

  1. Մագդալենա Օգուրեկ, Լեհաստան (38 տարեկան)

Հասարակական գործիչ և պատմաբան, նշանավոր  հեռուստահաղորդավար և դերասանուհի,  Լեհաստանի Ժողովրդական ձախ ուժերի միություն կուսակցության անդամ։ Հումանիտար գիտությունների դոկտոր։ 2015-ին թեկնածությունը  դրել էր Լեհաստանի նախագահական ընտրություներում։

  1. Մարիա Կոժևնիկովա, Ռուսաստան (32 տարեկան)

Ռուսաստանի Պետդումայի վեցերորդ գումարման պատգամավոր։ Հանրությանը հայտնի է նաև «Ունիվեր» սերիալում Ալլայի դերով։ 2009-ին լուսանկարվել է Playboy հանդեսի համար։

  1. Նիկոլ Մինետտի, Իտալիա (32 տարեկան)

Իտալիայի խորհրդարանի պատգամավոր 2010–2012 թթ․։ Նախկինում Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական ատամնաբույժը։

  1. Անաստասիա Միխաելի, Իսրայել (41 տարեկան)

Անաստասիա Միխալևսկայան Իսրայել է տեղափոխվել Ռուսաստանից։ Ներկայումս իսրայելցի քաղաքագետ է, Կնեսետի 18-րդ գումարման պատգամավոր՝ «Իսրայելը մեր տունն է» խմբակցությունից։ Ութ երեխաների մայր է։

  1. Նատալյա Կորոլևսկայա, Ուկրաինա (42 տարեկան)

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախկին նախարար (2012–2014 թթ․), «Ուկրաինա՝ առաջ» կուսակցության անդամ։ 2014-ին Ուկրաինայի նախագահի թեկնածու էր, սակայն հանել է թեկնածությունը։

 

Իսկական գեղեցկուհիներ են, այնպես չէ՞։ Բնականաբար, համաշխարհային մեծ քաղաքականության բոլոր գեղեցիկ կանանց անհնար էր ընդգրկել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am