Այս զգեստի պատճառով Քիմ Քարդաշյանին «պոռնիկ» են անվանել (լուսանկարներ, 16+)

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Քիմ Քարդաշյանը հանգիստ կյանք է երազում մասին։ Փարիզում նրան կողոպտեցին, պապարացցիներն էլ հետևում են նրա ամեն մի քայլին։ KKW շարքի կոսմետիկան միայն ալարկոտը չքննադատեց։ Հիմա էլ փողոցի մեջտեղը, օրը ցերեկով նրան պախարակել են։

Երբ Քիմն ու իր 21-ամյա քույրը՝ Քենդելը, շրջում էին Նյու Յորքի բուտիկներով, հանկարծ անծանոթ մի տղամարդ բղավեց․ «Մուշտակով պոռնիկ։ Կենդանիներ բնաջնջող»։ Քույրերի թիկնապահն անմիջապես շրջվեց վիրավորանք հասցնողի կողմը, բայց ոչինչ չձեռնարկեց։ Ըստ երևույթին, տղամարդը Քիմի ու քրոջ կյանքին ու առողջությանը վտանգ չէր սպառնում։

Քիմը և Քենդելը

Ինչո՞ւ հենց «մուշտակով պոռնիկ», կասեք։ Բանն այն է, որ արդեն քանի տարի է, ինչ Քիմն ու իր ընտանիքը քննադատվում են մուշտակ հագնելու համար։ Մի կողմից Քարդաշյանն իրավունք ունի մուշտակ հագնել (մուշտակների արտադրանքն առայժմ արգելված չէ), մյուս կողմից էլ պատկերցրեք՝ որքան մեծ կլիներ այդքան երկրպագուներ ունեցող քույրերի դերը բնապահպանության հարցում, եթե նրանք նույնպես միանային կենդանիների պաշտպանության շարժմանը։

Երգչուհի Ալեշա Դիքսոնը մի քանի տարի առաջ հայտարարեց․«Ես մտա մուշտակի արտադրության արտադրամասեր։ Դրանք բարբարոսական ու սարսափելի հաստատություններ են։ Քարդաշյանը հազարավոր երկրպագուներ ունի, որոնց օգնությամբ կարող էր շատ ու շատ բան փոխել դեպի լավը»։

Իհարկե, երբ տղամարդը անարգում էր Քիմին, նրա հագին մուշտակ չկար․ Նյու Յորքում օդի ջերմաստիճանը +30 աստիճան է։ Քիմ Քարդաշյանի հագին վերջին ժամանակներս իր շատ սիրած կիսաթափանցիկ թոփն էր։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am