Ահա, թե ինչպես պետք է կառավարել Կենդանակերպի ամեն մի նշանին

 Միանգամից ուզում ենք նշել, որ չարժե անգամ փորձել մարդկանց մատների վրա խաղացնել։ Դա վաղ թե ուշ կհանգեցնի անախորժությունների։ Ոչ ոք չի ուզում, որ իրեն կառավարեն, հետևաբար, տեղեկությունը, որ բերում ենք ստորև, կիրառեք  իբրև պաշտպանության միջոց՝ սեփական թուլությունները վերացնելու եղանակ, երբ այդ  թուլությունները  ոմանք ձգտում են գործի դնել՝ ձեզնից ուզածը ստանալու համար։

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան իր թույլ կողմերն ունի, որոնք իրենց հերթին օգտագործում են խարդախները՝ մարդկանց իշխելու նպատակով։

 

Խոյ

Առաջնորդի հատկություններն ու  վճռականությունը Խոյին օգնում են հասնել իր նպատակներին։ Չլուծված խնդիրը նրանց համար իսկական մարտահրավեր է։ Որպեսզի Խոյն ինչ-որ բան ձեռնարկի, նրան պետք է ասել, որ դա անիրագործելի է։ Միևնույն ժամանակ հարկավոր է ճշտել, որ նա  անպայման դրանից գլուխ կհանի։

Ցուլ

Ցուլերն անչափ համառ մարդիկ են։ Նրանց  դժվար է համոզել ինչ-որ բան անել իրենց կամքին հակառակ։ Այդուհանդերձ, եթե Ցուլը սիրահարված է, հանուն իր պաշտամունքի առարկայի պատրաստ է ամեն ինչի։ Նույնիսկ երբ նրան ինչ-որ բան դուր չի գալիս, բայց  մերձավորը խնդրում է, այդ դեպքում Ցուլը կդիմի ցանկացած զիջման։

Երկվորյակներ

Երկվորյակները մշտապես տատանվում են տարբերակների միջև։ Հետաքրքրասիրությունն ու փոփոխականությունը հաճախ շեղում են նրանց կարևոր բաներից։ Բավական է ձեռնածությամբ զբաղվող մարդը հետաքրքրի Երկվորյակներին, ու նրանք կանեն այն, ինչ հարկավոր է։

Խեցգետին

Զգացմունքային Խեցգետնին մատների վրա խաղացնելու համար բավական է խաղալ նրա զգացմունքների հետ։ Ուրիշի արցունքը տեսնելով՝ Խեցգետինը կանի ամեն ինչ՝ մարդուն օգնելու համար։ Սակայն երբ իմանա, որ իրեն փորձել են օգտագործել, այլևս երբեք չի ների դա։

Առյուծ

Առյուծը հեշտորեն է տրվում կեղծիքին ու շողոքորթությանը։ Բավական է նրան ասեք, որ կյանքում նրա պես խելացի ո տաղանդավոր մարդու չեք հանդիպել, նա կվազի ձեզ մոտ ցանկացած պահի՝ ձեր խնդրանքը կատարելու համար։ Առյուծի մեծամտությունն ու եսասիրությունը խանգարում են նրան անկեղծությունը զանազանել մանիպուլյացիայից։

Կույս

Կույսի վերլուծական միտքն օգնում է նրան տեսնելու մարդկանց էությունը։ Այս Կենդանակերպի նշանին գործնականում անհնար է կառավարել։ Միակ միջոցը, որով կստիպեք Կույսին ինչ-որ բան անելու, նրան ասեք,որ առանց իրեն գլուխ չեք հանում, քանի որ ինքը ձեզնից խելացի է։

Կշեռք

Կշեռքը գնահատում է գործընկերությունն ու խուսափում է միայնակությունից։ Կշեռքին օգտագործելու համար բավական է նրան ընդգրկել թիմային աշխատանքում՝  մտածելու ժամանակ չտալով։ Եթե Կշեռքը փորձի առարկել, նրան կարելի է տեղեկություններով ծանրաբեռնել, և նա արագ գործի կանցնի։

Կարիճ

Այս Կենդանակեպի նշանն ամենագլխավոր ձեռնածուն է։ Կարիճը  ոչ մեկին չի վստահում, խանդոտ է ու ծածկամիտ։ Նա շատ լավ է գլուխ հանում մարդկանց թուլություններից և դրանք  օգտագործում է իր շահերի համար։ Հետևաբար,եթե մտադիր եք  մանիպուլյացիայի ենթարկել Կարիճին, զգույշ եղեք, որովհետև նրանք լավ գիտեն՝ ինչպես ձեր դեմն առնել։  Միակ ճանապարհը, որով կստիպեք Կարիճին անել ձեր ուզածը՝ շանտաժի դիմելն է։

Աղեղնավոր

Աղեղնավորն ատում է, երբ իրեն անտեսում են։ Որպեսզի Աղեղնավորին ստիպեք ինչ-որ բան անել հանուն ձեր շահերի, ուղղակի նրան անուշադրության մատնեք։  Միշտ ուշադրության կենտրոնում լինելու ձգտումն Աղեղնավորին մղում է դիմել քայլերի, որոնք  սկզբում իր սրտով չէին։

Այծեղջյուր

Այծեղջյուրը սիրում է իշխանություն ու վերահսկողություն։ Դժվար է նրան ստիպել ինչ-որ բան անել։ Կարելի է փորձել հրապուրել Այծեղջյուրին՝ վեհ նպատակներից ու ամեն տեսակի շահերից խոսելով։ Իրավիճակին լրջություն հաղորդելու համար նույնիսկ ստիպված կլինեք նրան խնդրել։

Ջրհոս

Արտասովոր Ջրհոսը գերադասում է անել ճիշտ հակառակն այն ամենի, ինչ իրեն ասում են։ Նա ատում է սահմանափակումները, ուստի այն պահին, երբ նրան ինչ-որ մեկն ասում է՝ դա չարժե անել, Ջրհոսը տեղնուտեղը կանի։ Այսպիսով, շատ հեշտ է ստիպել, որ Ջրհոսն ինչ-որ  բան անի։ Բավական  է նրան ասել, որ չանի այդ բանը։

Ձկներ