10 անհավանական փաստեր, որոնք, անկասկած, կպայթեցնեն Ձեր ուղեղը

Նույնիսկ ամենահետաքրքրասեր և բանիմաց մարդիկ չեն կարող պնդել, որ գիտեն ամեն բան մեր մոլորակի մասին։ Դա այդպես է այն պարզ պատճառով, որ մեր մոլորակը չափազանց զարմանահրաշ վայր է, որը միշտ էլ գաղտնիքներ ունի, որոնք շատ քչերին են հայտնի։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում 15 անհավանական փաստեր մեր մոլորակի և մարդկանց մասին, որոնք, անկասկած, կպայթեցնեն Ձեր ուղեղը։

  • 1912-1948թթ․ արվեստը պաշտոնապես համարվում էր Օլիմպիական խաղերի ձևաչափ։
  • Վերջին 12 ամիսների ընթացքում արվել է մարդկության պատմության ընթացքում արված բոլոր լուսանկարների 10%-ը։
  • Կենտրոնական Ասիայի ամեն 10-րդ բնակիչը Չինգիզ Խանի հետնորդն է։
  • Եթե դուք տարեկան $18,000 եք վաստակում, ապա մտնում եք մոլորակի ամենահարուստ մարդկանց 4%-ի մեջ։
  • Երբ 1911 թվականի «Մոնա Լիզա» կտավը գողացան Լուվրից, Պաբլո Պիկասոն կասկածյալների շարքում էր։
  • Ադամանդների մեծամասնությունն առնվազն 3 միլիարդ տարեկան է։
  • Հերոինը սկզբնական շրջանում գովազդվում էր որպես հազի դեմ պայքարի միջոց։
  • Նեպտունում ամառը տևում է 40 տարի, սակայն ջերմաստիճանը չի բարձրանում -200 աստիճանից։
  • Հոգեբանները մինչ օրս չեն կարողանում ճշգրտորեն սահմանել անհատականությունը։
  • Կիրակի օրերը Չինաստանում ավելի շատ մարդ է գնում եկեղեցի, քան ամբողջ Եվրոպայում։
  • Թլպատումն առաջին անգամ արվել է Հին Եգիպտոսում. դա անելու համար եգիպտացիները քարե մկրատներ են օգտագործել։                                                                                                                                                                                                                                                                                Աղբյուր՝ BlogNews.am