Կենդանակերպի ամենածանր նշանները տղամարդկանց շրջանում․․․ Ընդ որում Կարիճը նրանց թվում չկա

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Անշուշտ, կատարյալ մարդիկ ինչպես արական, այնպես էլ իգական սեռում չկան։ Սակայն աստղագուշակները պնդում են, որ Կենդանակերպի նշանների որոշ ներկայացուցիչներ շատ ուրիշ պտուղ են։ Նրանց հետ  դժվար է լինում  ամուր, առողջ ու տևական հարաբերություններ կառուցել։

Այսպիսով, որո՞նք են տեղ գտել այդ եռյակում։

 

Երրորդ տեղ

Այծեղջյուրի հետ  հարաբերություններ կառուցելն ավելի դժվար է։ Նա դասական կնատյաց է։ Իհարկե, Այծեղջյուրն ամուսնանում է, բայց ընտանիքում հաճախ բռնակալի ու վերակացուի դեր է խաղում։ Զուգընկերուհու ընտրության հարցում նրա մոտեցումները շատ պարզունակ են ․կնոջ հետ ապրելը շահավետ (այդ թվում՝ նյութական առումով) պիտի լինի ու հարմարավետ։

«Փոխզիջում» բառը խորթ է Այծեղջյուրին։ Նրանից դժվար է բարի խոսք ակնկալել, իսկ քննադատություն՝ որքան ասես։ Եթե ի պատասխան կշտամբես նրանց, դա խիստ կխոցի Այծեղջյուրի ինքնասիրությունը։ Ընդ որում, տղամարդ Այծեղջյուրի մեջ առանձնապես զարգացած է սենտիմենտալությունը։ Նա դույլերով արցունք կթափի «Տիտանիկը» ֆիլմը դիտելիս, բայց միևնույն ժամանակ աչքն անգամ չի թարթի, երբ իր աչքի առաջ ինչ-որ մեկը հեծկլտա։ Երբեմն Այծեղջյուրը մտածում է, որ միգուցե ինքը չափազանց չոր ու անողոք մարդ է, բայց  հազվադեպ է լինում, երբ բանը հասնում է մերձավորներին իր արարքով հակառակն ապացուցելուն։ Այծեղջյուրը յոլա է գնում Ցուլի և Կույսի հետ։ Նույնն էլ՝ Կարիճի հետ հարաբերություններին է վերաբերվում։ Իսկ Երկվորյակների կամ Խեցգետնի հետ ամուսնությունն անհաջող կլինի։

Երկրորդ տեղ

Ջրհոսն ամբողջ կյանքում խուսափում է ամուսնությունից։ Իսկ եթե ինչ-որ մեկին այնուամենայնիվ հաջողվում է նրան «ծուղակը գցել», սկսվում են տանջանքները։ Թե՝ իր, թե՝ իր կնոջ համար։ Բանն այն է, որ Ջրհոսն ամուսնության առաջին իսկ օրից ստանձնում է ընտանիքի  գլխավորի պաշտոնն ու  հասցնում դա անհեթեության աստիճանի։ Նա բառացիորեն բռնանում է կնոջ հանդեպ՝ հաճախ առանց որևէ լուրջ պատճառի։ Դրանից բացի Ջրհոսը հիվանդ երևակայություն ունի։ Նա սիրում է զանազան խարդավանքեր հորինել, ծիկրակել, թաքուն հետևել, վերահսկել ու հետապնդումներ կազմակերպել։ Զարմանալի չէ,որ Ջրհոս տղամարդիկ հաճախ են ամուսնալուծվում։ Նրանք նախ կնոջը հասցնում են սաստիկ կատաղության աստիճանի, իսկ հետո շտապում են խզել հարաբերությունները՝ դա մեկնաբանելով իբրև ոտնձգություն իրենց ազատության վրա։ Ջրհոսներից ոմանք, սակայն, մնալով մեն-մենակ, դատարկության զգացում են ունենում։  Բայց դա երկար չի տևում։ Նրանք արագ գտնում են իրենց նոր զոհին կամ փորձում վերականգնել նախկին կնոջ հետ հարաբերությունները։ Չափազանց բարդ են դասավորվում Ջրհոսի հարաբերությունները Կարիճի և Ցուլի հետ։  Մի կերպ գուցե ընտանիք կկազմեն Աղեղնավորի, Ձկների, Կշեռքի, Երկվորյակների ու Առյուծի հետ։

 

Առաջին տեղ

Առաջին հայացքից Խեցգետինն ընտանեկան կյանքում զիջող զուգընկեր է։  Դա թերևս միայն այն դեպքում, երբ խոսքը կին Խեցգետնին է վարաբերում։ Տղամարդ Խեցգետինն, ընդհակառակը, մանկամիտ ե և հրաժարվում են ընտանիքի համար պատասխանատվություն ստանձնել։ Նրանց համար դժվար է բարձունքների հասնել ու պայքարել  դժվարությունների դեմ։ Դա է պատճառը, որ Խեցգետին տղամարդիկ հաճախ հանդես են գալիս ալֆոնսի դերում ու դառնում կնոջ հլու կամակատարը։ Նրանք իրենց լավ են զգում միայն մոր հետ։ Եթե Ջրհոսի հետ կյանքը բանակ է հիշեցնում, ապա Խեցգետնի հետ ապրելով կինը վերածվում է կռվարար անտաշի մեկի։ Խեցգետինը, տեսնելով, որ կողքինը կոպիտ կին է, տրվում է հարբեցողությանը։ Այսպիսով, Խեցգետնի ընտանիքը քայքայվելու բոլոր շանսերն ունի։ Նման տղամարդու հետ յոլա են գնում միայն Կշեռքը, Ձկները, Կույսն ու Կարիճը։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am