Ահա թե ինչպես է դասավորվել ամենահայտնի սիամական երկվորյակների հետագա ճակատագիրը

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Սիամական երկվորյակները լույս աշխարհ են գալիս շուրջ 200 հազար հղիությունը մեկ անգամ։ Ընդ որում, նրանց հիսուն տոկոսը մահացած է ծնվում։ Բայց այս նյութի գլխավոր հերոսները Բրիթանի և Աբի Հենսել քույրերն են։ Նրանք ոչ միայն ողջ են մնացել, այլև ընտելացել  են կյանքի պայմաններին, որոնք սովորական մարդու համար բավական տարօրինակ կթվային։

Հիմա աղջիկները կարողանում են անել այն ամենը, ինչին ընդունակ են սովորական մարդիկ, և նույնիսկ ավելին։ Այս նյութում մենք կպատմենք ամենազանազան մանրամասները քույրերի կյանքից։

 

Մարմնի կառուցվածքը          

Աբին ու Բրիթանին մի ընդհանուր իրան ունեն։ Բայց ամենակարևոր կենսական օրգանները (սիրտ, ողնուղեղ, ստամոքս, ողնաշար, թոքեր և այլն) ամեն մեկինն առանձին են։

Վերահսկողությունը

Աղջիկները համատեղ են վերահսկում իրենց ընդհանուր մարմինը։ Որոշ ժամանակ պահանջվեց, որ դա սովորեն։ Այսօր ամեն մեկը պատասխանատու է մեկական ոտքի ու ձեռքի համար։

Հասունացումը

Թերևս, աղջիկների կյանքի ամենաբարդ շրջանն էր։ Նրանք ստիպված են եղել միասին չորեքթաթ ման գալ և քայել։ Բայց ամենադժվարը՝ համաձայնեցվածությունը յուրացնելն էր։

Քայլվածքի սեփական ոճը

Աբին ամբողջ ներբանն է դնում գետնին, իսկ Բրիթանին գերադասում է ոտքի ծայրերի վրա քայլել։

Բաժանումը

Բժիշկները պնդում են, որ աղջիկներից ոչ մեկը չէր կարող ողջ մնալ, եթե որոշեին նրանց իրարից բաժանել։ Դրա համար էլ այդ գաղափարը ծնողները հենց սկզբից մերժեցին։

Ֆիլմը

TLC հեռուստաընկերության աշխատակիցները աղջիկների մասին փաստագրական ֆիլմ են նկարել, երբ նրանք16 տարեկան էին։ Հետագայում ֆիլմը վերափոխվեց ռեալիթի շոուի։

Կոորդինացումը

Աղջիկներն այնքան լավ են տիրապետում իրենց մարմին, որ գործնականում չեն զիջում սովորական մարդուն։

Մեքենա վարելը

Աղջիկները 2 անգամ հերթով վարորդական իրավունքի ձեռքբերման քննություն են հանձնել։ Ղեկի առաջ մեկը հետևում է վարորդից ձախ, իսկ մյուսը՝ աջ կողմի ճանապարհին։

Անձնական նախապատվությունները

Քույրերի ճաշակը խիստ տարբեր է։ Եթե դիմահարդարանքը կարող է ամեն մեկն իր համար ընտրել, հագուստի հարցում ստիպված են փոխզիջման դիմել։

Տարբերությունները

Աբին սիրում է մաթեմատիկա, իսկ Բրիթանին նախապատվությունը տալիս է բանասիրությանը։

Բարձրագույն կրթությունը

Աղջիկները Բեթելի համալսարանում երկու դիպլոմ են ստացել։ Այժմ նրանք մաթեմատիկա են դասավանդում նախակրթական դպրոցում։ Իհարկե, երկուսով մի աշխատավարձ են ստանում, որովհետև մի մարդու աշխատանք են կատարում։

Ընտանիքը

Աբին ու Բրիթանին խոստովանել են, որ դեմ չեն ինչ-որ մեկի հետ հանդիպել և ապագայում ընտանիք կազմել։

Պապարացցիները

Քույրերը վաղուց են ընտելացել սեփական մարմնին և իրենց շատ հարմարավետ են զգում։ Բայց լուսանկարիչների ուշադրությունը հաճախ ափերից հանում է։

Աղջիկների մասին ավելի շատ կարելի է իմանալ ստորև ներկայացված տեսանյութում։

Այս աղջիկներին ճակատագիրն անկարող եղավ կոտրել։ Աբին ու Բրիթանին երջանիկ են ի հեճուկս այն փորձությունների, որ պատրաստել է ճակատագիրը։

Նրանք արժանի են, որ աշխարհն իմանա իրենց մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am