Բժշկը նրան հակաբեղմնավորիչ դեղեր էր դուրս գրել՝ չհասկանալով, որ ճակատագրական սխալ է անում․․․ Հետագայում նա նզովում էր այդ օրը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Այս պատմությունն անհավատալի, գրքային ու ֆանտաստիկ է թվում, այդուհանդերձ բացարձակ իրական պատմություն է։

Բժիշկը նրան վիժեցող միջոց դուրս գրեց, որպեսզի օրգանիզմից հեռացնի այն, ինչ ցինիկաբար անվանում էր «մեռած երեխայի գենետիկական մնացորդներ»

Ինչպիսի ցնցում ունեցավ մայրը, երբ մի  քանի օրից ուլտրաձայնային հետազոտությունը ցույց տվեց, որ երեխան արգանդում ողջ է։

Քեթրին Ուրեջին հերթական զննման էր եկել կանացի բժշկի մոտ, որը պարզեց, որ մանկան սիրտը չի աշխատում։ Բժիշկն արձանագրեց պտղի մահն ու կնոջն առաջարկեց արգանդի դատարկման երեք տարբերակ․ բնական, այսինքն ամեն ինչ ինքն իրեն պիտի մաքրվի, և մայրը դեռ որոշ ժամանակ պիտի մեռած երեխան արգանդում քայլի, վիրահատական և դեղերով։

Երրորդը ենթադրում էր ծնունդը խթանող դեղամիջոցների ընդունում։ Քեթրինն ընտրեց երրորդ տարբերակը։

«Հիշում եմ՝ գնացել էի ՈՒՁՀ-ի ու ոչ մի վատ բան մտքովս չէր անցնում։ Դրա համար էլ, երբ բժիշկն ասաց, որ երեխաս արգանդում մահացել է, հեծկլտացի,- հիշում է Քեթրինը։ Եվ ավելացնում,- ես ընտրեցի դեղահաբեր, քանի որ չէի կարող մենակ թողել ավագ որդուս՝ Թոմասին ու հիվանդանոց պառկել»։

Հորմոնային պատրաստուկը պետք է ընդհատեր պրոգեստերեն հորմոնի արտադրությունը, ինչից հետո արգանդը կթուլանար և կխթաներ ծնունդ։  Երկու օրից Քեթրինն ուժեղ արնահոսությամբ տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ նա խնդրեց դադարեցնել դեղահաբերի ընդունումը։

Բժիշկն ուլտրաձայնային կրկնակի հետազոտություն անցկացրեց։ Հետո, բառ անգամ չասելով որ երեխայի սիրտն աշխատում է, դուրս եկավ ու վերադարձավ գործընկերոջ հետ։

Այդ գործընկերն ասաց, որ երեխայի սիրտն աշխատում է։ Մոր աննկարագրելի ուրախությունը փոխվեց տագնապով․ չէ՞ որ դեղահաբերը կարող էին վնասել երեխային։

Պարզվեց, որ հակաբեղմնավորիչ հաբերը հակառակ արդյունքն են տվել և ադրենալինի ազդեցություն թողել։

Քանի դեռ աղջիկը մոր արգանդում էր, դժվար է ասել՝ ինչ-որ կերպ անդրադարձե՞լ էր վիժեցման անհաջող փորձը երեխայի առողջության վրա։ Ինչ ասես, որ կարող է պատահել։

Դրա մասին բուժանձնակազմը հաճախ զգուշացրել է Քեթրինին․ չէ՞ որ դեղերով միջամտությունը  տեղի էր ունեցել հղիության12-րդ շաբաթում՝ պտղի զարգացման կարևոր փուլերից մեկում։ Դրա համար էլ բժիշկն առաջարկեց շարունակել սկսածն ու արդեն իսկական վիժեցում անել, բայց Քեթրինը կտրականապես հրաժարվեց․ «Ինչ է՝ խելքներդ հացի հե՞տ եք կերել։ Ես այս երեխային այդքան սպասել եմ ու միակ զգացումը, որ ունեմ, բժիշկների հանդեպ վիրավորանքն ու չարացածությունն է։ Ինչպե՞ս կարելի էր նման սխալ թույլ տալ»։

Նա ուզում է ամեն կերպ մոռացության տալ բժիշկների սխալն ու ամեն օր աղոթում է՝ որ աղջիկը ծնվի առանց բնածին արատների ու հաշմանդամության։

Իսկ բժիշկները պետք է ավելի ուշադիր լինեն խնամյալների հանդեպ և մարդկայնություն դրսևորեն։ Ինչքան չլինի՝ Հիպոկրատի երդում եք տվել։

 

Հիպոկրատի երդման տեքստը

«Երդվում եմ բժշկության աստված Ապոլլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիասի և այլ աստվածների ու դիցուհիների անունով՝ նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումը և գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս։

Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողներիս հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրները, և եթե նրանք կամենան, սովորեցնել բժշկական արվեստ անվարձահատույց և առանց գրավոր պայմանագրի։ Իմ բոլոր գիտելքիները, դասախոսությունները և այլ դասավանդման եղանակները երդվում եմ հաղորդել իմ որդիներին, իմ ուսուցչի որդիներին, աշակերտներիս ու նրանցից բացի ոչ ոքի։

Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց։

Երդվում եմ երբեք ոչ ոքի չտալ մահաբեր թույն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին։ Երդվում եմ նույնպես երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց։

Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ։

Երդվում եմ երբեք չկատարել կտրվածքներ քարային հիվանդությամբ տառապող մարդկանց, այն թողնելով այդ գործով զբաղվող մարդկանց։

Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար, զերծ մնալով որևէ անարդար գործից, սեռական կապերից կանանց կամ տղամարդկանց հետ, միևնույն է, լինեն նրանք ազատ թե ստրուկ, և այլ արատներից։

Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունեության ընթացքում կամ նրանից դուրս, մասնավոր կյանքում, որ չպետք է հրապարակ հանվի, երդվում եմ լռության մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք։

Եթե այս երդումը ես բարեխղճորեմ կատարեմ ու այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ, և մարդկանց հարգանքը հավիտյանս հավիտենից։ Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը»։

 

Հիպոկրատի երդումը պատմականորեն ընդունված բարոյական և դեոնտոլոգիական սկզբունքների ամբողջություն է, որով երդվում են բոլոր բժիշկները` բժշկական գործունեությունը սկսելուց առաջ։ Փաստացի տվյալների համաձայն` երդման տեքստի հեղինակը հույն բժիշկ, բժշկագիտության հայր Հիպոկրատն է կամ իր աշակերտներից մեկը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am