Նախկին ամուսինը կնոջ ատամները փշրեց ու դուրս գցեց փողոց․․․Այսօր այդ կնոջը տեսնելով՝ ձեր աչքերին չեք հավատա

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Քաջատեղյակ մարդիկ գիտեն, որ կենցաղային բռնությունը համարձակորեն կարելի է անվանել երկրագնդի ամենատարածված հանցագործություններից մեկը։

Միայն թե տուժածները սովորաբար չեն համարձակվում ինչ-որ մեկին բողոքել՝ մտերիմ ընկեր-ընկերուհիներից բացի։ Պատճառները տարբեր են։

Ոմանք մխիթարվում են «եթե ծեծում է, ուրեմն սիրում է» ժողովրդական միամիտ իմաստնությամբ։ Մյուսներն էլ դաստիարակվել են ընտանքիներում, որտեղ նման բաները բնականոն երևույթ են, և զուգընկերոջ դաժանությունն ընկալվում է որպես առողջ հարաբերությունների պարտադիր պայման։ Մնացածներն էլ չափազանց վախենում են զուգընկերոջից։ Վաղ թե ուշ, սակայն, հասարակության նման բջիջը քայքայվում է։

Նյութի գլխավոր հերոսուհի Դի Յուինը միայնակ մայր է։  Նախկին ամուսինը պաշտում էր ծեծը և վեճերից մեկի ժամանակ կնոջ ատամները փշրեց։ Նրա հետ ապրելն այլևս անհնար էր։ Բայց բաժանվելուց հետո  կինն իր երեք աղջիկների հետ հայտնվեց փողոցում։

Ընկերների միջոցով Դին իր և աղջիկների համար կարողացավ  ապաստան գտնել։ Սակայն հիմա էլ աշխատանք գտնելու հարցում խնդիրներ ծագեցին։ Գործատուները բնավ տրամադրված չէին աշխատանքի ընդունել անատամ կնոջը։ Դրանից բացի նա չէր կարողանում ժպտալ, և դա ամեն անգամ նախորդ կյանքի մասին էր հիշեցնում։

Ընտանեկան բռնության զոհը երեք տարի շարունակ փող հետ գցեց՝ արտաքինը կարգի բերելու համար։  Սակայն օրեցօր կինը հասկանում էր, որ լավ ատամնաբույժի մոտ ատամները վերականգնելու համար ինքը ստիպված է լինելու 10 տարի փող հետ գցել։ Բարեբախտաբար, երջանիկ դիպվածը նրան հանդիպեցրեց մարդկանց հետ, որոնք այլ լուծում առաջարկեցին։

Զննելով նոր հաճախորդուհուն՝ ոճաբանները վճռեցին․ Դինին անհրաժեշտ է իմիջի նոր, արմատական փոփոխություն։ Սանրվածքը, դիմահարդարանքն ու  հագուստը․ այս ամենը փոխել էր պետք։ Միայն այդ ժամանակ Դին ի վիճակի կլիներ դեն նետել ցավագին հիշողությունները և նոր կյանք սկսել։

Ատամների խնդիրը լուծելու՝ մասնագետների առաջարկը կնոջը շփոթեցրեց։ Սակայն կինը ծանրութեթև անելով՝ համաձայնեց։ Ասպես ոչ միայն հիանալի տեսք կունենա, այլև իրեն շատ ինքնավստահ կզգա, քան առաջ։

Ինչպես տեսնում եք՝ տարբերությունն իրոք ցնցող է։ Արտաքուստ երիտասարդանալով՝ հաճախորդուհին ավելի երջանիկ ու ինքնավստահ դարձավ։

Բացի դրանից, այդ բոլոր պրոցեդուրաները նրա վրա նախատեսածից էժան նստեցին։

Ժամանակը ցույց տվեց, որ կերպարանափոխությունը կնոջ համար առաջընթաց էր։ Այսօր Դին լավ աշխատանք ունի, սեփական բնակարան, իսկ նրա աղջիկները այլևս ոչ մի բանի կարիք չեն զգում։

Արտաքին փոփոխությունից հետո ձեռք բերած ինքնավստահությունը միայն օգտակար եղավ նրան։

Ընտանեկան բռնության զոհի համար սեփական ուժերի հանդեպ հավատի վերականգնումը լիարժեք առողջանալու կարևոր քայլերից մեկն է։ Լավ էր, որ բարեխիղճ ոճաբաններն օգնեցին Դիին՝ նրան հնարավորություն ընձեռելով իր և աղջիկների համար երջանկություն կառուցել։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am