«Ես դեռ ամեն օր քո մասին եմ մտածում»․ կնոջ նամակն ամուսնու սիրուհուն

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

«Անհարգելի, նողկալի ու զզվելի Լիրբ։

Ես մինչև օրս չեմ կարողանում քեզ անունով դիմել։ Ինձ համար դու դեռ այն կինն ես, որը փորձել է ինձնից ամուսին, երեխաներիցս էլ՝ հայր խլել։ Այո, ամուսինս հիմար ու կույր էր, երբ ձեր անցողիկ սիրային կապը սիրահարություն անվանեց։ Այո, նա մեղավոր է, որ թույլ տվեց, որ իրեն ներքաշես դրա մեջ։ Բայց հիմա խոսքը ոչ թե ամուսնուս, այլ՝ քո մասին է։

Քեզ չհաջողվեց։ Դու պարտվեցիր։ Իմ ու մյուսների աչքերում դու միշտ էլ անհաջողակի մեկն ես լինելու։ Դու աններելի արարք ես գործել․ փորձել ես մի ամբողջ ընտանիք խորտակել։

Մտածո՞ւմ էիր այն ժամանակ այն կնոջ մասին, որի ամուսնու շուրջը պտույտ էիր գալիս։ Մտածո՞ւմ էիր երեխաների մասին, որոնց հոր հետ քնում էիր։ Մտածո՞ւմ էիր արդյոք՝ ինչ են նրանք զգում։ Բնականաբար՝ ոչ։ Դու թքած ունեիր։ Մտածո՞ւմ էիր արդյոք կանացի համերաշխության մասին։ Նրա մասին, որ մեր ժամանակներում կանայք պիտի միմյանց թև ու թիկունք լինեն, ոչ թե՝ իրար դեմ կռվի ելնեն։ Բայց կարման գոյութուն ունի ու քեզ կհատուցի, եթե արդեն իսկ չի հատուցել։

Դու ասում էիր, որ միմյանց համար եք ստեղծվել, որ ձեր սերը մեծ ու լուսավոր սեր է, որ իրար կես խոսքից հասկանում եք։ Այդ ամենը պարզապես ծիծաղելի է։»։

16 տարի․ հենց այդքան տարի ամուսնացած ենք եղել։ Դու նրա կյանքում մի քանի ամիս ներկա եղար, բայց քիչ մնաց նրա կյանքը խորտակեիր։ Իսկ երբ նա քեզ լքեց, մնացիր  ձեռնունայն։ Որովհետև ձեր հարաբերություններում չկար այն սերն ու փոխըմբռնումը, որի մասին խոսում էիր։ Դու և նա չունեիք այն, ինչ ունենք մենք։ Իսկ մենք ընտանիք ունենք։

Չես էլ պատկերացնի՝ ինչ փորձությունների միջով անցանք մենք․ անքուն գիշերների, երբ լոգասենյակի սալահատակին ընկած լաց էի լինում, դեղերի կույտերի, որ մի քիչ կարողանամ քնել, ներսդ քրքրող ընկճված ճիչերի ու ցավի միջով։ Եվ այդ պահերին մեզ փրկում էր մեր սերը։

Լինում էին օրեր, երբ նա չէր կարողանում հաղթահարել մեղքի զգացումը այն ամենի համար, ինչ արել էիք ինքն ու դու։

Օրեր կային, երբ մտածում էր, որ ամեն ինչ կործանել է։ Բայց նա վերագտավ ինքն իրեն։ Սկսեց կտոր առ կտոր հավաքել մեր այդքան երկար կառուցածը, որ դու հաշվված օրերի ընթացքում ավերեցիր։ Մեզ ամեն ինչ հաջողվեց, ու մենք հիմա նույնիսկ նախկինից ավելի ենք սիրում իրար։ Ես ներել եմ նրան։ Ու հպարտանում եմ նրանով։ Նա իսկական օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ոտք են դրել կեղծ ճանապարհին, բայց կարողացել են ճիշտ ուղին գտնել։ Իսկ դու, ըստ երևույթին, նրանից հետո անթիվ-անհամար տղամարդիկ ես ունեցել քո կյանքում։

Դե, իսկ եթե մտածում ես ամուսնուս մասին, հուսով եմ՝ լիովին գիտակցում ես՝ ինչ ես արել։ Հուսով եմ՝ հասկանում ես՝ ինչ մարդ ես դու։ Ինչպե՞ս ես հիմա ապրում։ Արդեն փորձել ես նորի՞ց դա անել։ Քեզ հաջողվե՞լ է այս անգամ։ Հնարավոր է՝ ինչ-ինչ տարօրինակ հանգամանքների բերումով հիմա կարդում ես սա։ Ահա թե ինչ կասեի քո դեմքին։ Ես սիրում եմ ամուսնուս ու հպարտանում եմ նրանով։ Իմ ու ամուսնուս միակ վատ հիշողությունը դու ես։ Բայց մենք դա էլ ենք հաղթահարել։

Մեկընդմիշտ մնաս բարով։

Ամուսնուն հավերժ սիրող ու ամուսնուց հավերժ սիրված կին»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am