Ձեր աչքի առաջ պատմության մեջ ամենաթանկ լուսանկարն է. Կռահեցի՞ք՝ ով է լուսանկարում պատկերվածը

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Հաճա՞խ եք լինում կոմիսիոն խանութներում։ Սովորաբար այնտեղ դեմ ես առնում աղբակույտի, որ քոռ գրոշի արժեք էլ չունի։ Բայց բավական է՝ թեթևակի  փորփերլ  այդ կույտը և մի հետաքրքիր բան այնուամենայնիվ կգտնվի։

Նման մի բան պատահեց Կալիֆոռնիայում, երբ Ռենդի Ռիհարոն մտավ սովորական բարեգործական խանութ և տեղունտեղը 5 միլիոն դոլարով հարստացավ։ Իսկ պատճառը լուսանկարն էր, որը կարող եք դիտել ստորև։

Դժվար է հավատալ, որ լուսանկարն այդքան արժե, այնպես չէ՞։ Հիմա կսահականք  բուն պատճառը։

Երբ խանութում Ռենդիի աչքով ընկավ հին, փոշու մեջ կորած լուսանկարներով տուփը, սկզբում կարևորություն չտվեց, բայց մտածեց, որ 2 դոլար արժե՛ տալ այս բավականաչափ հետաքրքիր լուսանկարներին։

Դրանք երկար ժամանակ ընկած էին գրադարակում, մինչև  որ մի  մարդ գնահատեց և լույս աշխարհ հանեց։

Մի անգամ ևս նայեք լուսանկարին։ Ոչ մի արտասովոր բան չնկատեցի՞ք նկարում։

Իսկ եթե՝ այսպե՞ս․

Բանն այն է, որ լուսանկարում պատկերված է Նյու Մեքսիկոյում գործունեություն ծավալած աշարհահռչակ հրոսակախմբի պարագլուխը՝ ինքը՝ Բիլ Քիդը։ Նա նշանավոր դեմք էր հանցաշարհում, հատկապես Ամերիկայի արևմուտք վերաբնակների մեծ հոսքի ժամանկներում։ Նրա խղճի վրա  8 սպանություն կա, թեև ասում են՝ իրականում նրա զոհերի թիվն ավելի շատ է։

Բիլ Քիդը գնդակահարվել է 1881-ին՝ 21 տարեկան հասակում։ Լուսանկարում նա քրոքեթ է խաղում իր բանդայի անդամների հետ։

Ջեֆ Աիելլոն, որն այժմ աշխատում է 19-րդ դարի քրեական լեգենդի կյանքի մասին վավերագրական ֆիլմի ստեղծման վրա, հաստատեց, որ լուսանկարում հենց ինքն է՝ Բիլ Քիդը։

Իսկ դա նշանակում է, որ Ռենդիին է պատկանում 5 միլիոն դոլար գնահատված լուսանկարը։

Այս գտածոն, անշուշտ, շատ տպավորիչ է։ Եվ հերթկան անգամ վկայում է, որ կյանքում պետք է երբեմն ուշադրություն դարձնել նաև աննշան դետալների վրա, որոնք ընդունակ են գլխովին շրջել մարդու ճակատագիրը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am