Կենդանակերպի 4 նշան՝ երկաթյա կամքով․․․ Իսկ դուք նրանց թվում կա՞ք

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Աստղագուշակները պնդում են, որ Կենդանակերպի՝ ներքոհիշյալ 4 նշաններից յուրաքանչյուրն օժտված է աննկարագրելի ուժեղ բնավորությամբ։ Եթե ինչ-որ առիթով կանգնեք նրանց ճանապարհին, երկու տարբերակ ունեք․ կամ ներողություն խնդրել ու հուսալ, որ ձեզ կներեն, կամ արանքը ճղել՝ հուսալով, որ ձեզ չեն բռնի․․․

Եվ, անկեղծ ասած, նույնիսկ չգիտենք՝ դրանցից որն ավելի ճիշտ ընտրությունը կլինի։ Ինչևիցե, Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչների կամքի ուժը ձեզ համար իսկապես  անսպասելի է։ Նրանց հետ գերադասելի է բարեկամություն անել, քան՝ թշնամանալ։ Պատճառն այն է, որ նրանք միշտ հասնում են իրենց նպատակին։

 

Խոյ (21 մարտ -19 ապրիլ)

Խոյերն ամենուր և միշտ սեփական գաղափարները պաշտպանող իսկական խռովարարներ են։ Նրանք չափազանց բարձր են գնահատում սեփական անհատականությունը, որպեսզի ինչ-որ մեկին թույլ տան սպառնալ իրենց կամ թելադրել սեփական կամքը։

Սակայն, միևնույն ժամանակ, իբրև սուպերհերոս, Խոյը երբեք իր եռանդը չի օգտագործում ի վնաս մարդկանց։ Դուք երբեք չեք բախվի Խոյի դաժանությանը կամ համառությանը միայն նրա համար, որ նա անտրամադիր է։ Բայց քավ լիցի, եթե թեկուզ մի բառով հանդգնեք վիրավորել նրան կամ նրա մերձավոր հարազատներին։

 

Ցուլ (20 ապրիլ -20 մայիս)

Հազիվ թե նայելով մեղմ ու բարյացակամ Ցուլին ձեր մտքով անցնի,  որ նա անկոտրում կամքի տեր է։ Բայց երբեք գրքի կազմով մի դատեք բովանդակության մասին։ Ցուլերը սաստիկ կատաղում են, երբ նկատում են, որ ինչ-որ մեկը ոտնձգել է իր սիրած մարդու կամ բանի վրա։ հապա փորձեք Ցուլից խլել այն, ինչ նրան է պատկանում․ տեղնուտեղը կբախվեք մոլեգնած ցուլի հետ։

 

Խեցգետին (21 հունիս -22 հուլիս)

Խեցգետնի կամքի ուժը դրսևորվում է նրանում, որ նա միշտ պատշաճության սահաներում է մնում, ընդ որում անում է դա հենց իր համար։ Նա հիանալի հասկանում է, որ քչերն են պատրաստ դառը ճշմարտությունը լսել իր անձի վերաբերյալ։ Դրա համար էլ Խեցգետիններն իրենց բավական զուսպ ու մեկուսի են պահում։ Խեցգետնի արտաքուստ անտարբերությունը մարդկանց նկատմամբ սկզբունային մոտեցումից է։ Դա օգնում է, որ այս նշանի ներկայացուցիչները պաշտպանեն իրենց նրանցից, որոնք ձգտում են ստորացնել իրենց և իջեցնել իրենց ինքնագնահատականը։ Եթե հակառակորդին արգելափակել չի հաջողվում, Խեցգետինը սկսում է գործել։ Այդ պահին հեռու մնացեք նրանից։

 

Ջրհոս (20 հունվար -18 փետրվար)

Ջրհոսի կամքի ուժի դրսևորումը ինչ-որ տեղ հիշեցնում են  Խեցգետնի վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Բայց դա ի հայտ է գալիս միայն այն դեպքում, երբ  այս նշանի ներկայացուցիչները վախենում են, որ իրենց ըստ արժանվույն չեն գնահատի։ Դա նշանակում է, որ Ջրհոսն ընկերոջ կարիք չունի։ Ավելի շուտ մտածում է, որ ոմանք սխալ եզրահանգումներ կանեն։ Հետևաբար Ջրհոսը կարող է միանգամայն խիստ լինել ձեր ծանոթության սկզբում։ Բայց որքան մոտիկից նրան ճանաչեք,  այնքան մարդամոտ ու անկեղծ կլինի նա ձեր հանդեպ։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am