Կենդանակերպի որ նշանի տղամարդու հետ կամուսնանաք

 

Անկասկած Կենդանակերպի նշանը մեծ ազդեցություն է գործում ձեր կյանքի վրա։ Որևէ մեկի հետ ծանոթանալիս մտածում եք, թե նա որ նշանի տակ է ծնվել, քանի որ ենթագիտակցաբար հասկանում եք, որ դա ազդում է նրա բնավորության վրա։

Զույգի աստղագուշակային համատեղելիությունը երկրորդական դեր չի խաղում։

Bestinfo.am-ը կպատմի՝ ինչպիսի ամուսին կլինի Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի ներկայացուցիչ տղամարդը։

 

Խոյ (21 մարտ — 19 ապրիլ)

Նա գործի մարդ է և կատարում է իր խոստումները։ Ձեր ընտանեկան կյանքում արկածներ կլինեն, քանի որ նա չի սիրում տեղում նստել։ Տնային ամբողջ աշխատանքը կկատարի առանց ավելորդ խոսքի։ Օրեցօր նա կփորձի նվաճել ու հասնել ձեզ, ու եթե նույնիսկ օրն անցնի առանց հետաքրքիր միջադեպի, նա կփոխհատուցի շան հետ զբոսանքով կամ տնային գործերում ձեզ աջակցելով։

 

Ցուլ (20 ապրիլ — 20 մայիս)

Ձանձրալի կամ տաղտկալի նրան հաստատ չես անվանի։ Նրան պարզապես  կենսականորեն անհրաժեշտ են ցանկացած փոփոխություններ կյանքում և ինչ-որ նոր բանի յուրացումը։ Առօրեական արժեքները նրան չեն հետաքրքրում։ Նա ուժեղ կամքի ու մեծ հավակնությունների տեր մարդ է, որը ձգտում է կյանքից վերցնել ամեն ինչ։ Դրանից բացի նա հիանալի սիրեկան է։ Այս մարդը կստիպի, որ ձեզ զգաք ինչպես քարե պարսպի հետևում։ Նա ձեզ համար կանի հնարավոր ամեն բան և կօգնի, որ հաղթահարեք ձեր ճանապարհին ծագած բոլոր խոչընդոտները։

 

Երկվորյակներ (21 մայիս — 20 հունիս)

Ամենից շատ նրա մեջ ձեզ հրապուրում է բանականությունը։ Կյանքը ձեզ երբեք ձանձրալի չի թվա, ձեր հարաբերություններում միշտ անկանխատեսելիության տարրեր կլինեն։ Դուք նրան կարթնացնեք գիշերվա կեսին, որ ուղղակի զրուցեք հետը, իսկ նա պատրաստակամորեն կլսի ձեզ և բանիմաց խորհուրդ կտա։ Ձեր բոլոր խնդիրները նա կլուծի առանց ավելորդ ջանք թափելու։ Այս տղամարդն անչափ հրապուրիչ է, բայց իր ամբողջ հմայքը միայն ձեր առաջ ի ցույց կդնի։

 

Խեցգետին (21 հունիս — 22 հուլիս)

Նա բավական զգայուն ու  կարեկից մարդ է։ Այս տղամարդը ձեզ կօգնի ու կհասկանա ձեզ ցանկացած իրավիճակում։ Նրա հետ կարող եք խոսել ցանկացած թեմայից։ Նա հիշեցնում է յուրօրինակ պահապան հրեշտակի, որն անդադար կպաշտպանի ձեզ ու կհոգա ձեր նյութական և հոգևոր բարեկեցության մասին։ Դրանից բացի նրա իմաստնությունն ու հոգատարությունը նրան հիանալի հայր կդարձեն։

 

Առյուծ (23 հուլիս — 22 օգոստոս)

Նա գայթակղիչ է։ Նրա հմայքն ու սրամտությունը բոլորին խելքահան է անում։ Անչափ  առատաձեռն է և ուշադիր ուրիշների զգացմունքների հանդեպ։ Նրա  քնքշանքն ու հոգատարությունը կստիպեն, որ ձեզ թագուհի զգաք։ Միշտ խնամված ու կոկիկ տեսք ունի։ Նրան առանց չափազանցության կարելի է անվանել իդեալական զուգընկեր, որի հետ կան բոլոր շանսերը երկար ու երջանիկ կյանքով ապրելու համար։

 

Կույս (23 օգոստոս — 22 սեպտեմբեր)

Նա բազմակողմանի անհատ է։ Հարգում է ձեր ազատությունն ու սկզբունքները։ Ունի ձեզ համար կատարյալ ամուսին լինելու բոլոր շանսերը։ Օժտված է հիանալի հումորի զգացումով, որի շնորհիվ կարող է հարթել ցանկացած անհարմար իրավիճակ։ Այս տղամարդը բավական իմաստուն ու հարգալից է, թեև փոքր-ինչ համառ է։ Նա կարող է անգերազանցելի ռոմանտիկ ու հոյակապ սիրեկան լինել։

 

Կշեռք (23 սեպտմեմբեր — 22 հոտեմբեր)

Շատ շփվող է և արագ ընդհանուր լեզու է գտնում նոր մարդկանց հետ։ Անկասկած կգերի հումորի զգացմամբ և ձեզ իր մեծ ու աղմկոտ ընկերախմբում կներառի։ Նրա հետ ընտանեկան կյանքը հաստատ ձանձրալի չի լինի։ Դուք ուրախ ժամանակ կանցկացնեք ընկերների հետ, կճամփորդեք աշխարհով մեկ, և կյանքը բազմազան դարձնելու  անհամար միջոցներ կմտածեք միասին։

 

Կարիճ (23 հոկտեմբեր — 21 նոյեմբեր)

Առեղծվածային է և արտառոց և հենց նման մարդկանց հանդեպ էլ թուլություն ունի Կարիճը։ Ձեր առջև բոլոր խաղաթղթերը չի բացի առաջին իսկ հանդիպման ժամանակ, այլ թույլ կտա, որ քիչ-քիչ ճանաչեք իրեն համատեղ ընտանեկան կյանքում։ Ձեր միջև կիրքն ու իրարով տարվածությունը ընդունակ են ամեն ինչ ոչնչացնել ճանապարհին։ Զգացմունքներն արտահայտելու հարցում այնքան էլ պերճախոս չէ՝ գերադասելով դրանք ձեզ հաղորդել իր արարքներով, ոչ թե՝ բառերով։

 

Աղեղնավոր (22 նոյեմբեր — 21 դեկտեմբեր)

Իսկական փիլիսոփա է։ Պաշտում է գրքերից, ճամփորդություններից խոսելը, նոր բան յուրացնելը և շրջապատող աշխարհը ճանաչելը։ Այս տղամարդը միաժամանակ ուրախ է և խոհեմ, ինչը նրան ավելի գրավիչ է դարձնում։ Նա ձեզ համար ոչ միայն հրաշալի ամուսին կդառնա, այլև  լավագույն ընկեր, որը ձեզ կփոխանցի իր գիտելիքները և կաջակցի դժվար պահերին։

 

Այծեղջյուր (22 դեկտեմբեր — 19 հունվար)

Շատ հավակնոտ է ու նպատակասլաց։ Հավանաբար ձեզնից մի քիչ մեծ կլինի, բայց նրա գերազանց ֆիզիկական կազմվածքը նրան անհավատալի հրապուրիչ է դարձնում։ Չի հանգստանա, մինչև նպատակներին չհասնի և անպատճառ ձեզ համար կապահովի կայուն և հուսալի ապագա։ Այս տղամարդու հետ հազիվ թե երբևէ ֆինանսական դժվարությունների բախվեք․ չէ որ նա ամեն դեպքի համար երկրորդ ծրագիր ունի։

 

Ջրհոս (20 հունվար — 18 փետրվար)

Պերֆեկցիոնիստ է, որն ամեն ինչում հստակություն ու որոշակիություն է սիրում։ Դրա հետ միասին չի վախենում փորձարկումներ և նոր բացահայտումներ անել։ Այս տղամարդու հետ չեք ձանձրանա․ նրա հետ կյանքը խոստանում է արկածներով ու վառ հույզերով լեցուն լինել։ Նա շատ անկեղծ ու շիտակ և միշտ մտածում է՝ ձեզ ինչպես քաջալերի կամ ուրախացնի։ Նրա վրա իրոք կարելի է անվարան հենվել։

 

Ձկներ (19 փետրվար — 20 մարտ)

Բնույթով երազող է։ Անհավատալի ռոմանտիկ ու հոգատար է։ Ժամանակ առ ժամանակ կարող է ինքնամփոփվել, բայց անհրաժեշտ պահին ձեզ դեմ կտա իր ուսը և կաջակցի ցանկացած իրավիճակում։ Այս տղամարդը ձեզ կստիպի ամեն օր յուրահատուկ զգալ, իսկ դրան շատ քչերն են ընդունակ։

 

Նախքան ինչ-որ մեկի հետ լուրջ հարաբերություններ հաստատելը ավելորդ չի լինի իմանալ՝ ինչով է ապրում ու հետաքրքրվում այդ մարդը։ Ինչպես տեսնում եք, Կենդանակերպի նշանը շատ բան կարող է ասել ձեր ապագա ամուսնու մասին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am