Աղջիկը մատչելի կերպով բացատրեց բռնաբարության և հոժար կամքով սեքսի միջև տարբերությունը

 Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Հակառակ այն  հանգամանքին, որ մեզնից շատերը հիանալի հասկանում են տարբերությունը վերոնշյալ հասկացությունների միջև, տղամարդկանց մեջ կան այնպիսիք, որոնք առաջվա պես չեն տեսնում այն սահմանը, որը բաժանում է փոխադարձ համաձայնությամբ սեքսն ու բռնաբարությունը։

Այդ առիթով Twitter-ի օգտատեր Նաֆիս Ահմեդը որոշել է ամեն ինչ տեղը տեղին բացատրել, որպեսզի այդ առումով այլև ոչ մեկի մեջ կասկած չառաջանա։

«Ես չեմ հասկանում,-գրել է նա Twitter-ի իր էջում,- ինչո՞ւ տղամարդիկ չեն տեսնում այդ սահմանը։ Բայց եթե նրանց այսկերպ բացատրենք, հուսով եմ՝ կտեսնեն»։

Այնուհետև Նաֆիսը բացատրել է բռնաբարության և հոժար կամքով սեքսի  միջև տարբերությունը՝ հետաքրքիր համեմատություն անելով դրամապանակի հետ։ Ցավում ենք, որ նա ստիպված է եղել նման համեմատություն անել, բայց հուսով ենք, որ նրա փաստարկները շատ լույս կսփռեն սույն խնդրի վրա։

Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք հրավիրում օրիորդի փաստարկները․

 

«Եթե դուք ինձնից 5 դոլար խնդրեք, իսկ ես կարգին հարբած լինեմ՝ ձեզ պատասխանելու համար, դա հո չի՞ նշանակում, որ ձեզ թույլատրվել է մտնել իմ դրամապանակն ու 5 դոլար հանել։ Ու միայն նրա համար, ինչ է թե ձեզ չեմ ասել՝ «Ոչ»։

 

«Եթե քունքիս ատրճանակ դնեք ու ստիպեք ձեզ 5 դոլար տամ, դա նույն կողոպուտը կլինի։ Նույնիսկ եթե իմ ձեռքով փողը ձեզ հանձնեմ»։

 

«Եթե ձե՛զ թույլ եմ տվել ինձից 5 դոլար վերցնել, դա չի նշանակում, թե դա ձեր ընկերո՛ջն իրավունք է վերապահվում 5 դոլար հանել իմ դրամապանակից «Դե որ նրան տվել ես, ինձ ինչո՞ւ չես տալիս»։

 

«Եթե դուք ինձնից 5 դոլար եք թռցրել ու ես դա չեմ կարողանում ապացուցել դատարանում, դա հո չի՞ նշանակում, թե ինձնից փող չե՛ք գողացել»։

 

«Նույնիսկ եթե նախկինում ձեզ 5 դոլար եմ տվել, դա չի նշանակում, որ ես պարտավոր եմ մշտապես ձեզ 5 դոլար տալ»։

 

«Եթե  վերոնշյալ փաստարկներն ընդունում եք, ինչո՞ւ են դժվարություններ առաջանում բռնաբարությունը «բռնաբարություն» որակելիս»։

 

«Իսկ տղամարդկանց՝ «Դե, նա նստել էր տղայի ծնկներին, հետո գնաց նրա տուն» կարգի փաստարկներն անլուրջ են։ Եթե ես խնդրում եմ պահել դրամապանակս, դա հո չի՞ նշանակում, որ դուք իրավունք ունեք դրամապանակիցս 5 դոլար թռցնեք»։

 

Նաֆիսի  թվիթերն արագ վիրուսային դարձան և բազմաթիվ արձագանքների արժանացան։ Որոշ տղամարդիկ պնդում էին, որ նրա համեմատությունն անհեթեթ է, ու առհասարակ աղջիկներն իրենք են տղաներին հրահրում խախտել այդ սահմանը՝ նրանց մոլորության մեջ գցելով։ Սակայն սոցիալական ցանցի օգտատերերից շատերը նրա համեմատությունը բավական դիպուկ են համարել և շտապել շնորհակալություն հայտնել՝ նման բաները մատչելի լեզվով տեղ հասցնելու համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am