Փորձում էր դուր գալ՝ մերկացնելով հետույքը իբր «լավ արևայրուքի համար»…

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

«Վերջերս ծովափին հանգստանում էի մորս հետ (նա միայնակ է, որոշեցի հետս տանեմ։ Մենք լավ հարաբերություններ ունենք)։ Մեր կողքին, լողափին, 2 ընկերուհի են պառկած, 30-ն անց երիտասարդ կանայք։ Նրանցից մեկը խնամված տեսք ունի, գեղեցիկ, ամուսնական մատանիով, մյուսը, որ առանց ամուսնական մատանու է, լիքն է, երևում է, որ նոր է ծննդաբերել։ Չէի ասի, թե սիրուն է, բայց նրա մեջ մի տեսակ եռանդ կար։ Փորձում էր (դա հետո հասկացա) դուր գալ ինձ՝ մերկացնելով հետույքը իբր «լավ արևայրուքի համար»։ Բայց ես ոչինչ անել չկարողացա։ Էդ պահին չիմացա՝ ինչ պատրվակով մոտենամ, չնայած երկուսն էլ աչքերը պլշել էին վրաս։ Բայց դրանից ի՞նչ օգուտ․․․»,- գրում է մեր ընթերցողը։ Ահա թե ինչ մտածեցինք։

Կան տղամարդիկ, որոնք ամեն ինչում գաղտնի նշաններ են տեսնում։ Դիցուկ, եթե կինն աշխատանքի է եկել նորաձև սանրվածքով, ուրեմն իր համար է ջանք թափել։ Կարմիր հագած կի՞ն է անցնում փողոցով՝ հաստատ տղամարդկանց գայթակղելու համար է․․․

Հայտնի դեդեկտիվ վեպերից մեկում փաստաբանը բռնաբարության համար մեղադրվողների փաստաբանը նույնիսկ որպես փաստարկ էր ներկայացնում տուժողի նման հագնված՝ անկրծկալ շոր հագած կնոջը։ Իբր տղամարդիկ վտանգավոր գիշատիչ կնոջ զոհ են դարձել։ Իբր, պարզ է, որ կինը էդ տեսքով դուրս գալով փողոց՝ ասես ակնարկում է գարաժի հետևում ասպասելի բուռն սեքսի մասին, կարևոր չէ, թե ում հետ։

Բայց կա նաև տղամարդու մի այլ տեսակ։ Սա, հակառակը, խուլ է ամեն տեսակի արտաքին ազդակների հանդեպ, կնոջից է նախաձեռնություն սպասում։ Բաց հետույքը, որ կինը ցուցադրում է ինտիմ մթնոլորտում, նա որպես պատահականություն է ընկալում․ ոնց որ ինչ-որ բան է ակնարկում։ Սովորաբար դա որպես հրավեր է ընկալում, երբ կինն արդեն հետույքն իր քթին է մոտեցրել։ Ոմանք էլ անգամ այդ ժամանակ չեն համարձակվում ծանոթանալ․ ամաչում են։

Ինչպե՞ս իմանալ՝ կինը դիտմամբ հրահրո՞ւմ է, թե՞ պարզապես ճչան հագուստով է։

 

1 Վառ-ճչան, աչքի ընկնող հագուտով է՝ ուրեմն սեքս է ուզում

Բոլորովին այդպես չէ։ Պարզապես հավատացեք, որ կինը կարիք չունի այդպես հագնվելու՝ սեքսի համար։ Սեքսն առանց դրան էլ դարանամուտ է վերարտադրողական տարիքի կնոջը՝ ամեն մի շրջադարձում՝ անգամ եթե նա պարկ է հագել։ Հենց թեկուզ պահածոյացրած պոմիդորների բանկայով պապիկի ուշադրությունն կնոջ համեստ հագուկապի հանդեպ բավական է, որ հերքի այդ հիպոթեզը։

Կանայք ճչան են հանվում բոլորովին այլ պատճառով։ Նրանք տենչում են հնարավորինս շատ ուշադրություն իրենց անձի նկատմամբ։ Արդյո՞ք կինը ուշադրությունը կվերածի սեքսի, կամ ինչպես կոլեկցիորները կոնֆետի թուղթը կխցկի զարդատուփի մեջ, դժվար է գուշակել։

 

2 Անպարկեշտ է հագնված, ուրեմն՝ մատչելի է

Պիտի ասել, որ այդ «անպարկեշտ» ասածը ամեն մարդ յուրովի է ընկալում։ Մեզանում հաճախ հասարակ տաբատով կամ գլխաբաց ման գալն անգամ անպարկեշտ է համարվում։  Դեկոլտեի ու կարճ կիսաշրջազգեստի մասին էլ չենք խոսում։

Բացի դրանից խիստ տարբեր են մերկության աստիճանը՝ կախված միջոցառման դրեսկոդից, կնոջ տարիքից ու վերջապես՝ տարվա եղանակից։ Երբեմն լողափին կանայք կրծկալի ուսաթելերը ինչ-որ մեկին գայթակղելու համար չեն իջեցնում։

 

3․ Գռեհիկ է հագել, ուրեմն ում հետ ասես կկենակցի

Դա նույնպես սխալ տեսակետ է։ Աշխարհում բազմաթիվ կանանց գաղութներ կան, որտեղ կանայք ամենավերջին տղամարդուն էլ  ցանկանում են։ Մեզնից շատերը, այնդուհանդերձ ընտրում են։ Եվ ընտրում են շատ հանգամանորեն։ Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տղամարդկանց մեջ։ Հետևաբար ցանկացած, նույնիսկ անպարկեշտ հագնված կինը  տղամարդուն մերժելու իրավունք ունի։

Իսկ լինո՞ւմ են դեպքեր, երբ ճչան շորը կինը հագնում է որոշակիորեն մեկ տղամարդու համար։ Իհարկե, լինում են։ Բայց կինը նախ դա կընդգծի իր պահվածքի մյուս միջոցներով․ հայացքով, խոսելու տոնով ու շարժուձևով։ Այդ դեպքում հասկանալով, որ փազլը լիովին  համընկնում է, անհապաղ գործի անցեք։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am