McDonald’s-ի նախկին աշխատակիցը զարհուրելի լուսանկարներ է հրապարակել. Ահա թե ինչու չարժե այստեղ ուտելիք պատվիրել

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, ոմն երիտասարդ, որ ներկայացել է Նիք անունով և պնդում, որ ինքը «ՄաքԴոնալդս»-ի՝ արագ սննդի կետերի համաշխարհային ցանցի աշխատակից է, հրապարակել է պաղպաղակ արտադրող սարքի մի լուսանկարներ, որոնք դիտումների չափազանց մեծ քանակից վիրուսային դարձան համացանցում։

Լուսանկարում պատկերված է երկաթե տեփուր, որն, ըստ նրա, հանված է պաղպաղակ արտադրող սարքից և լիքն է անհայտ ծագման ինչ-որ կանաչավուն բանով։

«Ահա թե ինչ է գտնվում McDonald’s-ի ավտոմատ սարքի ներսում»,-գրել է նա։

Երիտասարդի թվիթը 14 հազար մարդ է տարածել Twitter-ում, հազարավոր օգտատեր էլ մեկնաբանել են լուսանկարները։

Ավելի ուշ Նիքն  ավելացրել է․ «Շատերը այս լուսանկարները դիտելով եզրակացնում են, որ հենց դա է ավտոմատ սարքի հաճախակի խափանման պատճառը։ Ճիշտ չէ, սարքը լավ էլ աշխատում է սրանով»։

Շատ օգտատերեր ենթադրել են, որ սա ընդամենը ճարպազտիչ է, ինչին ի պատասխան նիքն ասել է․«Սա պաղպաղակ արտադրող սարքի մաս է, ոչ թե ճարպազտիչ»։

Այնուհետև նա հրապարակել է սեփական սարքի ճարպազտիչը, ինչպես նաև մյուս ավտոմատների ու  McDonald’s-ի խոհանոցի հատակի նոր լուսանկարներ, ավելացնելով, որ իրեն հեռացրել են «ՄաքԴոնալդս»-ից։

«Ռազմավարական առումով ամեն ինչ ծրագրել եմ, դրա համար էլ հաջորդ ուրբաթ  նոր աշխատանքի եմ անցնելու։ Ես նախատեսել էի, որ պիտի հեռանամ»։

Վերջին թվիթում նա գրել է․ «Քանի որ պատմում եմ ճշմարտությունը McDonald’s-ի մասին, ձեռքի հետ էլ ցույց կտամ՝ ինչ եք դուք ուտում։ ․․․Սա հենց նոր է հանվել սառցարանից»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am