Նա այրիացավ 65 տարեկանում. Մեռնելու եղանակներ էր փնտրում, բայց ահա թե ինչը նրան կյանք վերադարձրեց Առաջին տարում տարեց կինը խարխափում էր բնակարանում՝ տեղը չգտնելով։ Հանկարծակի միայնությունը խեղդում էր նրան։

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ասում են՝ միայնակությունն ամենասարսափելին է, որը կարող է պատահել մարդու կյանքում, հատկապես տարեց հասակում։ Ինչը և տեղի ունեցավ 65-ամյա Իրինա Նիկոլաևնայի կյանքում՝ ամուսնուն կորցնելուց հետո։ Երեխաներն արդեն վաղուց իրենց կյանքով են ապրում, ընդ որում՝ արտերկրում։ Մորը տեսնելու են շտապում միայն մեծ տոների ժամանակ, իսկ ինքը զավակների մոտ չի ուզում մեկնել․ չէ՞ որ նրանց մոտ ամեն ինչ օտար է։

Տարեց կինը զօրուգիշեր թափառում էր 3-սենյականոց բնակարանում։ Շուրջբոլորը քար լռություն էր։ Միակ բանը, որ տենչում էր այրիացած Իրինա Նիկոլաևնան, մեռնելն էր։ Այժմ մենք կպատմենք այդ տխուր պատմությունն ու կապացուցենք, որ կյանքում ամեն ինչ լուծելի է։

Ինչպես ազավել միայնակությունից

Իրինա Նիկոլաևնայի վիճակն օրեցօր ավելի էր վատանում մենության ծանր զգացումից։ Մի պահ նրա մեջ անգամ ինքնասպան լինելու ցանկություն առաջացավ։ Արդեն երկար տարիներ նա տառապում էր շաքարախտից, ուստի առանց երկար-բարակ մտածելու որոշեց այլևս իր վիճակը թեթևացնող դեղերը չընդունել, միաժամանակ մեծ քանակությամբ քաղցրեղեն սկսեց օգտագործել։

Նա ուտում էր ինչ ձեռքն ընկներ, այն ամենը, ինչ երկար տարիներ իրեն թույլ չէր տալիս․ կոնֆետներ, տորթեր, քաղցր գինի․․․ Բայց օրերն անցնում էին, ու երկար սպասված մահն այդպես էլ չէր այցելում իրեն։ Զարմանալի էր, բայց այդ ամենից հետո նրա օրգանիզմի շաքարը չէր բարձրացել։ Ինչ արած, ստիպված էր շարունակել ապրել ու թախծել։

Ծանոթները խորհուրդ էին տալիս տարեց զուգընկեր գտնել, որի հետ հնարավոր կլիներ ընդարաձակ բնակարանում սպասել կյանքի մայրամուտին։ Մանավանդ, որ մի մարդու համար թոշակն այնքան էլ բարձր չէր։ Իրինա Նիկոլաևնային ծանոթացնում էին զանազան տարեց տղամարդկանց հետ, բայց նրանք բոլորը կնոջ մեջ նողկանք էին առաջացնում։

Մենությունն արդեն սկսում էր աստիճանաբար խելագարության դուռը հասցնել նրան, և այրին որոշեց սոցցանցերում զվարճալի հայտարարություն տարածել․ «Հրավիրում եմ միայնակ տարեց տիկնոջ՝ վերջին տարիների համատեղ կյանք վարելու նպատակով»։ Թվում էր՝ համացանցում հազիվ թե իր պես մենակյաց տատիկներ լինեն, բայց մեկ շաբաթ անց Իրինա Նիկոլաևնան սկսեց առաջարկ առաջարկի հետևից ստանալ։

Եվ ահա 6 տարի է՝ Իրինա Նիկոլաևնայի 3-սենյականոց բնակարանում ուրախություն է տիրում։ Նա այժմ ապրում է երկու տարեց տիկնանց հետ։ Նրանք բլբլացնում են, երեկոյան թուղթ են խաղում, սիրով իրար հաղորդակից դարձնում իրենց կյանքի պատմություններին։ Դրանից բացի նրանք ապրում են «ըստ պահանջի»․ չէ՞ որ կանանցից ամեն մեկն իր բնակարանը վարձով է տվել։ Այնպես որ նրանց կյանքը բավական բովանդակալից է․ կինո, թատրոն, թանգարաններ, գրադարաններ, ճամփորդություն․․․ Եվ կարևորը՝ ոչ մի թախիծ։

Մեր խորհուրդը

Ցանկացած մարդ վաղ թե ուշ մենակ է մնում։ Բայց ոչ մի դեպքում չի կարելի հուսահատ քայլերի դիմել և սպասել մահվան։ Միշտ կարելի է գտնել նույն հետաքրքրությունների տեր մարդկանց։ Պարտադիր չէ, որ դա հակառակ սեռի մեկը լինի։ Տարեց մարդկանց ընկերությունը բժշկի դեղատոմսի պես մի բան է։

Ցանկանում ենք՝ երբեք մենակությունից չտառապեք։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am