Այն, ինչ գտան հանճարեղ Սալվադոր Դալիի գերեզմանում, ցնցեց գիտնականներին

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Օրերս Իսպանիայում արտաշիրիմել են (էքսգումացիա) աշխարհահռչակ նկարիչ և քանդակագործ Սալվադոր Դալիի աճյունը։  Սյուրռեալիզմի հանրաճանաչ ներկայացուցիչը հողին էր հանձնվել  1989 թվականին։

Այժմ, գեթե 30 տարի անց, Դալիի աճյունը հանել են գերեզմանից՝ գենետիկական փորձաքննության համար, քանի որ ոմն տիկին պնդում է, որ ինքը նկարչի հարազատ դուստրն է։

Բանն այն է, որ մահվանից հետո նկարչի մարմինը զմռսել են ու տեղադրել Կատալոնիայի Ֆիգրեաս քաղաքում հիմնադրված Սալվադոր Դալիի թատրոն-թանգարանում։ Դատաբժշկական փորձագետները հետազոտելու են նկարչի աճյունը՝ հերքելու կամ հաստատելու համար նրա ազգակցությունը տիկնոջ հետ, որը Սալվադոր Դալիին հարազատ հայր է համարում։

ԴՆԹ նմուշները, այդ թվում նկարչի ատամները, եղունգներն ու ոսկրածուծն ուղարկել են Մադրիդի լաբորատորիա, որտեղ էլ անցկացվելու է հետազոտությունը։

Դալիի մարմինը զմռսել է նշանավոր բժիշկ Նարղիս Բարդալետը, ուստի ԴՆԹ նմուշների պահպանվածության հաշվով  փորձագետները չեն անհանգստանում։

Էքսգումացիայի բոլոր մասնակիցներին ապշեցրել է նկարչի հանրահայտ բեղերի վիճակը։ «Դալիի բեղերը միանգամայն  անփոփոխ են մնացել, նույնը, ինչ տասնյակ տարիներ առաջ»,-խոստովանել է փորձագետներից մեկը։

Թեստն անցկացնելու են Մարիա Պիլար Աբել Մարտինեսի պահանջով, որը 2007-ից ի վեր պնդում է, որ ինքը Սալվադոր Դալիի աղջիկն է։

Մարտինեսը զբաղվում է Տարո խաղաթղթերով գուշակությամբ։ Նա ծնվել է 1956-ին Խիրոնայում՝ Ֆիգարեսից ոչ հեռու։ Կինը պնդում է, որ իր ծնվելուց մեկ տարի առաջ Դալիի ու իր մոր՝ նկարչի սպասուհու միջև բուռն սիրավեպ է եղել։

Էքսգումացիայի մասին վճիռը դատարանն ընդունել է այս տարվա հունիսի վերջին։ Դատավճռի դեմ հանդես է եկել Սալվադոր Դալիի հիմնադրամը, որը տնօրինում է նկարչի ժառանգությունը։ Համարվում է, որ Դալին  առհասարակ երեխա չի ունեցել։

Դալին ամուսնացած էր ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Էլուարի նախկին կնոջ և գերմանացի նկարիչ Մաքս Էռնստի նախկին սիրուհու՝ Գալայի (Ելենա Դյակոնովա) հետ։ 50 տարվա ամուսնական կյանքում նրանք այդպես էլ երեխա չեն ունեցել։

Կենսագիրները պնդում են, որ նրանք բարդ ընտանեկան հարաբերություններ են ունեցել։ Դալին բավական արտասովոր սեռական նախասիրություն է ունեցել․ նա հաճախակի գիրարբուքներ էր կազմակերպում իր տանը՝ գերադասելով կողմնակի դիտորդի դերը։

Նկարչի կենսագիրներից մեկը ասում էր․ «Դալին պարծենում է, որ ինքն անկարող է, և անհրաժեշտ է անկարող տղամարդ լինել՝ մեծ նկարիչ դառնալու համար»։

Եթե Մարիա Պիլար Աբել Մարտինեսի և Սալվադոր Դալիի ազգակցությունը հաստատվի, տիկին Մարտինեսը կկարողանա ժառանգել Դալիի ազգանունն ու իրավունքներ ձեռք բերել  նկարչի ստեղծագործությունների նկատմամբ, որոնք այժմ գնահատվում են շուրջ 325 միլիոն եվրո։

Պատմությունը բավական ցնցող է։ Բայց քանի դեռ չկան փորձագետների պաշտոնական եզրահանգումները, դեռ վաղ է դատողություններ անելը։ Չի բացառվում, որ այս կինն իրոք Սալվադոր Դալիի դուստրն է։ Հասանալով՝ ինչ սեռական կյանք է վարել նկարիչը, զարմանալի չէ, որ սպասուհին կարող էր հղիանալ նրանից։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am