Ալո՞, սիրելիս․․․

Bestinfo.Am ներկայացնում է՝

15.00

-Ալո՞․․․ սիրելի՞ս․․․ Տանը ձանձրանում էի, որոշեցի քեզ զանգել։ Ի՞նչ բանի ես։

-Աշխատում եմ, ինչ պիտի։ Լիքը գործ կա։ Դե լավ, առայժմ․․․

15.20

-Ալո՞, սիրելիս։ Ինձ թվաց՝ հետս մի տեսակ չոր խոսեցիր, այ տղա։

-Չասացի՞՝ գործի եմ, աղջի։ Կողքս լիքը մարդ կա։ Ցը՛․․․

15.30

-Ալո՞։ Դո՞ւ ես․․․ Հողերս գլխիդ, կմեռնեիր՝ ինձ մի քնքուշ ու քաղցր խոսք ասեիր․․․

15.35

-Ալո՞։ Առաջ ավելի համարձակ էիր․ հրապարակում գոռում էիր իմ հանդեպ քո անսահման սիրո մասին։ Քաքլա՛ն․․․ Դե ասա, որ սիրում ես ինձ․․․

-Մի խանգարիր, թող աշխատեմ, աղջի։

15.38 

-Էս դո՞ւ ես, փալասի մեկը․․․ Ուրեմն կանչեք մարդուս․․․ Ո՞նց թե՝ ով։ Նա, որի ռեխին գրված է, որ ինքը քաքլանի մեկն է․․․ Եթե հենց հիմա չասես, որ ինձ սիրում ես, քեզնից կբաժանվեմ։

-Փառք Աստծու։ Բարով երթաս, ճամփադ բաց է։

15.40 

-Թաղեմ բոյդ․․․ Ունեցած-չունեցածս հավաքել եմ, որ ռադս քաշեմ․․․ Հը՞։ Հիմա ասելո՞ւ ես, թե՞ չէ, այ տղա։

-Գնա գրողի ծոցը․․․

15.42

-Վերջ, սրիկա, ես գնացի։ Մնաս բարով․․․ Հը՞․․․

— ․․․՛՛՛

15.45

-Ալո՞, դեռ չե՞ս գնացել։ Ուրեմն ինձ լսիր։ Ես քեզ սիրում եմ, այ լիրբ։ Տիրոջդ մե՛րը․․․

-Վայ չունենամ քեզ․․․ Տես՝ չուշանաս, կյանք․․․ Տորթ եմ թխել՝  մատներդ էլ հետն ես ուտելու․․․ Պաչիկներ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am