Սուսաննա Պետրոսյան.«Ալիսան ավելի շատ ամուսնուս է նման».

Մոտ երկու ամիս առաջ ծնվել է Սուսաննա Պետրոսյանի առաջնեկը: Ծնողները փոքրիկի համար քառասունք են պահել, իսկ 40-րդ օրը, ըստ ավանդույթի, նրան լողացրել վարդի թերթիկներով ջրի մեջ: Բալիկի ծննդից հետո առաջին անգամ երգչուհին համաձայնել է BRAVO.am-ի հետ զրույցում խոսել զգացողությունների, կյանքի փոփոխության եւ փոքրիկի մասին:

Սուսաննա Պետրոսյանն՝ ամուսնու եւ դստեր հետ

«Միասին ենք ընտրել»

Աղջկաս անունն ամուսնուս հետ ենք ընտրել: Մի քանի տարբերակից հենց Ալիսան, ըստ մեզ, ամենաշատն է սազում է մեր փոքրիկին:

«Հեշտ հաղթահարեցինք»

Հետծննդաբերական շրջանը բավականին հեշտ հաղթահարեցինք թե ես, թե աղջիկս: Մինչ մայրանալը կողքից շատ էին ասում, որ պատրաստվեմ եւ այլն, բայց մեզ համար հեշտ հաղթահարելի էր սկզբնական փուլը: Հիմա ավելի է հեշտացել, քանի որ այժմ ավելի շատ եմ նրան հասկանում, իսկ սկզբում փորձում էի գուշակել՝ որն է անհանգստության պատճառը:

Առաջին հանդիպումը

Իմ եւ աղջկաս առաջին հանդիպումը չեմ կարող նկարագրել, բացատրել, թե ինչ հուզական եւ սպասված պահ էր, երեւի կյանքիս ամենաերջանիկ ակնթարթն էր: Ամուսինս էլ շատ ուրախ էր. շատ հաճելի էր տեսնել այդ պահը, թե ինչպես է հայրն ուրախանում իր բալիկին տեսնելուց, ուսումնասիրելուց: Նա այնքան երջանիկ էր, որ դրանից ես կրկնակի անգամ երջանիկ էի:

Սուսաննա Պետրոսյանն՝ ամուսնու եւ դստեր հետ

Աղբյուր՝ Bravo.am