Օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է ԱԻՆ կայքում։

Երևան Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26…27C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39…40C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13…15C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 13C, միջին բացարձակ առավելագույնը` 37C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8…10 մմ):

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26…27C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39…40C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 15…17C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 12…13C, միջին բացարձակ առավելագույնը` 37…39C):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8…11 մմ): Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16…18C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 29…34C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5…8C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3…7C, միջին բացարձակ առավելագույնը` 25…32C):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30…46 մմ): Լոռու մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16…19C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը` մինչև 30…34C, ամսվա երկրորդ կեսին՝  օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5…9C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3…7C, միջին բացարձակ առավելագույնը` 27…30C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 40…60 մմ):

Տավուշի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 19…22C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 35…39C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 6…11C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 8…12C, միջին բացարձակ առավելագույնը` 30…32C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30…55 մմ):

Վայոց ձորի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ 26…27C, լեռնային շրջաններում` 18…20C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝  ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև 38…39C, լեռնային շրջաններում` 28…33C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև 12…15C, լեռնային շրջաններում` 5…10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում` 12…13C, լեռնային շրջաններում` 5…6C, միջին բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ 35…38C, լեռնային շրջաններում` 27…28C):

Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝  9…20 մմ, լեռնային շրջաններում՝ 26…30 մմ): Սյունիքի մարզ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է 25…26C, նախալեռնային շրջաններում` 17…19C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից:

Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում մինչև 39…40C, նախալեռնային շրջաններում` 29…33C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև 13…15C, նախալեռնային շրջաններում` 5…10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում` 11…15C, նախալեռնային շրջաններում` 5…8C, միջին բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում՝ 35…37C, նախալեռնային շրջաններում` 29…31C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 8…30 մմ, նախալեռնային շրջաններում՝ 15…40 մմ):

Աղբյուր՝ Shabat.am