Երբ գիտնականները բացեցին անկենդան կաշալոտ-կետաձկան որովայնը, նրանց աչքերի առաջ հառնեց զարհուրելի տեսարան

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Անցյալ տարվա սկզբին Հյուսիսային ծովի ափ էին նետվում կաշալոտներ։ Նման առեղծվածային դեպքեր նախկինում էլ էին գրանցվել, բայց սա զանգվածային բնույթ ուներ։ Կետաձկների մարմինները հայտնաբերում էին Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում, Գերմանիայում և Դանիայում։ Գիտնականները ենթադրում էին, որ ջրային այդ հսկա կենդանիները Հյուսիսային Ատլանտիկայի ջրերի փոխարեն ծանծաղուտներում մոլորված նույն վտառից են։ Բայց երբ գիտնականները բացեցին ամենամեծ կաշալոտի որովայնը, նրանք հասկացան սոսկալի ճշմարտությունը։

Կաշալոտներն ատամնավոր կետաձկների մեջ աշխարհի ամենախոշոր գիշատիչներն են։ Այս կենդանիները վայրի բնության՝ ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների ցանկում են ընդգրկված։ Երբ գիտնականները որոշել են պարզել նրանց անբնական մահվան պատճառները, բացել են ամենախոշոր կետաձկան որովայնը և պարզել, որ դարձյալ ծովային այս կենդանիները անբարեխիղճ մարդկանց ակամա զոհ են։

Կաշալոտի ստամոքսը խցանվել էր պլաստիկ շշերով և աղբի ցելոֆանե տոպրակներով, ինչն էլ դարձել է հսկա կենդանու մահվան պատճառը։

Գիտնականների համար նորություն չէ, որ Համաշխարհային օվկիանոս թափվող պլաստիկ շշերն ու աղբի ցելոֆանե տոպրակներն ամեն օր բազմաթիվ ծովային կենդանիների, այդ թվում՝ դելֆինների, կետաձկների ու կրիաների մահվան հիմնական պատճառ է դառնում։

Ընկնելով կենդանու կերակրափող՝ պլաստիկը կամ ցելոֆանը խցանում է ստամոքսի աշխատանքը, արդյունքում կենդանին դանդաղ ու տանջալից մեռնում է քաղցից և իր օրգանիզմ ընկած թունավոր նյութերի կուտակումից։

Լոս Անջելեսի Կարոլինա համալսարանի տվյալներով՝ Համաշխարհային օվկիանոս ամեն տարի ընկնում է շուրջ 20 միլիոն տոննա պլաստիկ պարագա․ շշեր, բաժակներ և այլն։

Հայտնի է նաև, որ պլաստիկը փտում է մի քանի հարյուր տավա ընթացքում։ Ընդ որում, նույնիսկ բիոպլաստիկը թունավոր է կենդանիների համար և կարող է հանգեցնել մահվան։

Սա հերթական զգուշացումն է մեզ, թե որքան անպատասխանատու ենք վերաբերվում մայր բնությանը և շրջակա միջավայրին՝ մոռանալով, որ ինքներս նրա մի մասնիկն ենք։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am