Ամեն շաբաթ նա ճաշում էր անտուն կնոջ հետ․․․Բայց մի անգամ նա իմացավ՝ ինչի վրա է նա ծախսումիր փողը

 Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Գրեգ Սմիթը Օռլանդոյի (ԱՄՆ Ֆլորիդա նահանգ) Hybrid Athletes պրոֆեսիոնալ ֆիթնես կազմակերպության հիմնադիրն է։  Հաճախ նա քաղաքի փողոցներում  հանդիպում է անտուն մարդկանց, որոնք փող և սնունդ են խնդրում։

Գրեգը սովորաբար մարդկանց աչքին երևում է կոստյումով, դրա համար նրան միշտ էլ հարուստ գործարարի տեղ են դնում և օգնություն խնդրում։1_result

Մի անգամ նա հանդիպում է մի անտուն կնոջ։ Վերջինս Գրեգից փող չխնդրեց, այլ ուղղակի ժպտաց ու ասաց․ «Բարի լույս, սըր։ Լավ օր եմ մաղթում ձեզ։ Եվ Աստված թող օրհնի ձեզ»։

Գրեգը բոլորովին նման բան չէր սպասում։ Նա կանգ է առնում ու սկսում զրուցել անտուն կնոջ հետ։ Այնուհետև Գրեգը կնոջը հրավիրում է ճաշի։ Նրանք մտերմանում են և դրանից հետո  ամեն երեքշաբթի միասին են ճաշում։ Բայց այս պատմության մեջ ամենից հետաքրքիրը պատճառն է, որի համար նրանք ճաշում են։ Իսկ այդ պատճառն անչափ  հուզիչ է։2_result

Ահա թե ինչ է ֆեյսբուքի իր էջում գրում Գրեգը․ «Ծանոթացեք, սա «Էյմի Ջոն է»։ Վերջին ժամանակներս ամեն երեքշաբթի ես և Էյմի Ջոն հանդիպում ենք Փայն սթրիթի և Օրանժ ավենյուի անկյունում» (այնտեղ ես աշխատում եմ, և ես հաճախ ստիպված եմ ոտքով քայլել այդ հատվածով)։3_result

Ամբողջ շաբաթ ես նրան հանդիպում էի խաչմերուկին, և նա ոչ մի անգամ ինձնից փող չխնդրեց։ Նա ուղղակի ասաց․«Բարի լույս, սըր։ Լավ օր եմ մաղթում ձեզ։ Եվ Աստված թող օրհնի ձեզ» և ժպտաց։

Ամեն օր ես կոստյումով եմ աշխատանքի գնում, և քաղաքում ինձնից միշտ փող են խնդրում։ Իսկ Էյմի Ջոն ինձնից ոչ մի անգամ փող չխնդրեց։ Հիմա ես ու Էյմի Ջոն ամեն երեքշաբթի ճաշում ենք միասին։

Կես ժամ կամ մի ժամ շարունակ ես լսում եմ՝ ինչ բարի է նա, թեև ոչինչ չունի։ Իսկ անցած շաբաթ նա ասես ինձ վրա ռումբ շպրտեց․․․ Նա կարդալ չգիտի։

Էյմի Ջոն ոչ ծխում է, ոչ խմում, թմրանյութ կամ նման բան չի օգտագործում։ Պարզապես նրա կողքին ոչ ոք չի եղել, որ կարդալ սովորեցնի։4_result

Նա ասաց՝ ինչ դժվար է աշխատանք գտնել, երբ կարդալ չգիտես։ Ձեռքն ընկած ամբողջ փողը Էյմին ծախսում է ոչ թե սննդի, այլ գրադարաններ այցելելու վրա, որ այնտեղ ուսումնասիրի գրքեր, որոնք կօգնեն կարդալ սովորել։

Դա ինձ ուղղակի ապշեցրեց։ Նա ավելի շուտ կարդալ կսովորի ու աշխատանք կփնտրի, քան ուտելիք կգնի։ Իմ բախտը բերել է կյանքում։ Ես հիանալի ծնողներ ու ընտանիք եմ ունեցել, որտեղ ինձ ապահովել են այն ամենով, ինչ ցանկացել եմ։ Իսկ Էյմի Ջոն նման բախտ չի ունեցել։ Դրա համար մենք ոչ միայն միասին ճաշում ենք, այլ  ես նրան կարդալ եմ սովորեցնում։

Գրքերը ես վերցնում եմ վճարովի գրադարանից․ շաբաթը՝ մեկ գիրք։ Եվ մենք ամեն երեքշաբթի միասին կարդում ենք։ Շաբաթվա մյուս օրերին նա ինքնուրույն է զբաղվում։

Ես սա գրում եմ ոչ թե նրա համար, որ դուք խղճաք Էյմի Ջոյին, կամ պարծենալու համար չէ, որ ես օգնում եմ մարդուն, ում կյանքում ավելի քիչ է բախտը ժպտացել։

Ուղղակի կցանկանայի, որ ձեզնից յուրաքանչյուրն էլ  օգնի մեկ ուրիշին։ Աշխարհում  Էյմի Ջոյի պես մարդիկ շատ-շատ կան։ Ու նրանք բոլորը չէ, որ քաղցած են, անտուն կամ հաշմանդամ։

Օգնության կարոտ մարդիկ կարող են լինել ձեր մտերիմների ու  հարազատների մեջ։ Ինչ-որ մեկին օգնելը բարևելուց ու ժպտալուց բարդ բան չէ։

Ֆինանսների հարցում ես դժվարություններ չունեմ։ Այնպես որ շարունակելու եմ օգնել Էյմի Ջոյին։

Մի բան պիտի հիշել․մարդը երբեք չի հասկանա՝ ինչի է ինքն ընդունակ, մինչև չփորձի։ Ո՞վ է ձե՛ր Էյմի Ջոն։

Մի՞թե հիանալի չէ, որ աշխարհում կար մարդիկ, որոնք պատրաստ են հաղթահարել սեփական գոռոզությունն ու մոռանալ հարմարավետության մասին՝ հանուն նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։ Այն, ինչ անում է Գրեգը, հույս է նեշնչում, որ մենք մարդ ենք ու դեռ ընդունակ ենք բարիք գործել։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am