ԱՅՍ հյուրանոցը կարող էր իր հարկի տակ միանգամից 20 հազար կենվոր ընդունել, բայց ոչ մի մարդ այստեղ չի հանգրվանել. Ահա, թե որն է սարսափելի պատճառը

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Նացիստները ձգտում էին ստեղծել իրենց գաղափարներին համապատասխան աշխարհ։ Բայց նրանք միայն դա չէ, որ ցանկանում էին։ Հաճախ նրանք ստորգետնյա բունկերներ էին կառուցում՝ Երրորդ Ռեյխի հզորությունն ու ուժը ցուցադրելու նպատակով։

Ամեն ինչ, անկախ նրանից, թե դա ինչ էր՝ դպրոց, հիվադանոց, թե գործարան, պիտի լավագույնս արվեր, բարձր որակով։

«Պրորա» հյուրանոցը ևս  նացիստներն են կառուցել։ Հյուրանոցը տեղակայված է Ռյուգեն կղզում։ Պատմաբանները պնդում են, որ Հիտլերը  մտադիր էր կառուցել վիթխարի հյուրանոց, որը պատերազմի ժամանակ հնարավոր կլիներ վերածել հսկա հիվանդանոցի։

«Պրորա» հյուրանոցում ընդարձակ կինոթատրոն ու համերգասրահ կա։

Հյուրանոցի տասը հազար համարներում կարող էր ազատ տեղավորվել միաժամանակ քսան հազար մարդ։

Բոլոր համարները միանման են․ երկտեղանոց այդ ստանդարտ համարներում կարող էին հանգրվանել հանգստանալ ցանկացող բոլոր բանվորները։

«Պրորա» հյուրանոցը բաղկացած է 8 կառույցահատվածից, երարությունը կազմում է շուրջ 4 ու կես կիլոմետր։ Հյուրանոցի կողքին անմիջապես լողափն է, որտեղից սքանչելի ծովային տեսարան է բացվում։

Շինարարությունը մենարկել էր 1936-ին, երեք տարի անց պատերազմի պատճառով հյուրանոցի շինարարությունը կանգ է առնում։

Հյուրանոցի շինարարությանը մասնակցում էր 9000 շինարար։ Պատերազմը սկսելուն պես նրանց տեղափոխեցին ռազմական օբյեկտներ։

Պատերազմի տարիներին հյուրանոցը վերածվում է ճամբարի, ապա ռազմատեխնիկական ուսումնարանի, և վերջապես, պատերազմից հետո՝ նաև թանգարանի։ Սակայն այս հսկա կառույցն այդպես էլ հյուրանոց  չի դառնում։ Ահա թե ինչու աշխարհի ամենամեծ (ծովափնյա)  հյուրանոցում ոչ մի մարդ չի հանգրվանել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am