5 հետաքրքիր փաստ խորհրդային թրաշավոր բաժակի մասին

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Խորհրդային դարաշրջանի հայտնի ատրիբուտը՝ թրաշավոր բաժակն ստեղծվել է 1943-ի սեպտեմբերի 11-ին, Գուս-Խրուստալնի քաղաքի հնագույն ապակեգործարանում և խորհրդային հասարակական սննդի անբաժան մասը դարձել։ Քչերը գիտեն, որ մասնագետները տաշած բաժակը ԽՍՀՄ-ի ոչ պաշտոնական մշակութային ատրիբուտ են համարում, որպես հասարակական, ժողովրդական, համախմբող մի բան։ Եվ իրոք, այս բաժակներն ամենուր էին․ գազով հյութի ավտոմատներում, ճաշարանում՝ կոմպոտով ու կեֆիրով, մանկապարտեզներում ու դպրոցներում՝ թեյով ու կիսելով։ Bestinfo.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ևս մի քանի ուշագրավ փաստ՝ խորհրդային ֆետիշ դարձած այս բաժակի մասին:

1․ Խորհրդային թրաշավոր բաժակը վերագրվում է քանդակագործ Վերա Մուխինային՝ «Բանվորն ու կոլտնտեսուհին» մոնումենտալ կոմպոզիցիայի հեղինակին։ Իրականում Մուխինան միայն կատարելագործել է բաժակի ձևը։ Նրա գծագրությամբ առաջին բաժակները թողարկվել են 1943-ին։
2․ Խորհրդային բաժակի հայտնվելը պայմանավորված էր գիտա-տեխնիկական առաջընթացով։ Բաժակն այդպիսի տեսք ստացավ, քանի որ կատարելապես հարմարվում էր աման լվացող մեքենաներին, որոնք հայտնաբերվել էին դրանից քիչ առաջ․ դրանց մեջ կարելի էր լվանալ միայն որոշակի չափսի ամանեղեն։ Այնպես որ, դրա տեսքը ոչ թե նկարչի երևակայության արդյունք էր, այլ՝ արտադրական անհրաժեշտություն։ Բաժակը ստացվեց ամուր, հաստ և մինիմալիստական։
3․ Ի դեպ, բաժակի գինը տարբեր էր, կախված էր նիստերի քանակից․ արտադրվում էին 10, 12, 14, 16 և նույնիսկ 20 նիստով։ Ի վերջո կանգ առան ամենահարմարի՝ 16-ի վրա։ Եվ այսպես, 10-ը (ամենառաջին բաժակները) արժեր 3 կոպեկ, 16-ը՝ 7 կոպեկ, 20-ը՝ 14։ Այնուամենայինիվ բաժակի ծավալը միշտ նույնն էր․ մինչև շրջագիծը՝ 200 մլ, մինչև պռունկը՝ 250։
4․ Բաժակն անվանում ուներ․«Մալենկովյան»։ Կապված էր այն ժամանակվա ԽՍՀՄ պաշտպանության նախարար Մալենկովի և նրա հրամանի հետ՝ ըստ որի՝ ամեն մի զինվորին ճաշին 200 գրամ օղի էր հասնում։ Իսկ այն զինվոները, ովքեր օղի չէին խմում, դրա փոխարեն կարող էին ծխախոտ կամ շաքար ստանալ՝ բաժակի ծավալի չափով։ Հրամանը երկար կյանք չունեցավ, բայց մեկընդմիշտ հիշվեց։
5․Դասական դարձած «Երեքով խելք-խելքի չտա՞նք» արտահայտությունը նույնպես առնչվում է թրաշավոր բաժակի հետ։ Իրար հետ խմելու ցանկություն արտահայտած բաժակի երեք ընկերները (ի դեպ, հաճախ երեքն էլ կարող էին իրար առաջին, գուցե նաև՝ վերջին անգամ հանդիպել) համատեղ վճարում էին ոգելից խմիչքի 1 շշի համար և գերադասում էին, որ օղին եղբայրաբար բաժանվեր միմյանց միջև․մի բան, որ շատ հրատապ էր հատկապես խորհրդային և 90-ականների հետխորհրդային Ռուսաստանում։ Հակառակ դեպքում «տուժածը» մի քանի գրամ պակաս օղու համար կարող էր առանց աչք թարթելու դաժանաբար հաշվեհարդար տեսնել օղին բարեխիղճ չբաժանած մարդու հետ (անգամ՝ կյանքից զրկել նրան)։ Եվ ահա «մալենկովյան» բաժակը թույլ էր տալիս օղու 0,5 լիտրանոց շիշը մաթեմատիկական ճշգրտությամբ հավասարաչափ բաշխել երեք հոգու միջև․ մինչև թրաշավոր բաժակի ապակե եզրաշերտ լցնելու դեպքում օղին ուղիղ 167 գրամ էր կազմում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am