ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ․ 7 բան, որ պետք է գաղտնի պահել, և Խորհուրդներ, որոնց արժե հետևել

    Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

 

  1. Առաջինն, ըստ իմաստունների, որ հարկավոր է խիստ գաղտնի պահել, ձեր հեռահար մտադրություններն են։ Լռեք այնքան ժամանակ, մինչև այդ մտադրությունները կյանքի կկոչեք։ Մեր ցանկացած գաղափար ոչ միայն կատարյալ չէ, այլև բազում խոցելի տեղեր ունի, որոնց շատ հեշտ է հարվածել և խորտակել։
  2. 2. Մյուսը, որ խորհուրդ են տալիս իմաստունները, ձեր բարի արարքների մասին լռություն պահպանելն է։ Բարի գործն այս աշխարհում հազվագյուտ բան է, ուստի այն պիտի աչքի լույսի պես պահպանել։ Երբեք ինքներդ ձեզ մի գովեք լավ արարքների համար։ Գոռոզությունն անմիջապես կնկատի դա ու կխլի այն բոլոր բարիքները, որոնք կատարվել են այդ բարեգործության արդյունքում։
  3. 3. Երրորդը, որը խորհուրդ չեն տալիս դարձնել հանրության խոսակցության առարկա, ձեր խստակյացությունն է։ Աջ ու ձախ մի պատմեք, որ հանուն ինչ-որ մեկի կամ ինչ-որ գաղափարի սահմանափակել եք ձեր սնունդը, քունը, սեռական կյանքը և այլն։ Ճգնավորությունից բխող ֆիզիկական օգտակարությունը պիտի զուգակցվի հուզական բաղադրիչով։
  4. 4. Իմաստունները չեն խրախուսում նրանց, ովքեր պատեհ-անպատեհ իրենց հերոսությունից ու արիությունից են խոսում։ Ոմանք արտաքին փորձությունների են ենթարկվում, ոմանք էլ՝ ներքին փորձությունների։ Արտաքին փորձությունները երևում են, ուստի դրա դիմաց մարդիկ պարգևների են արժանանում։ Մինչդեռ ներքին խոչընդոտները հաղթահարելը ոչ ոք չի տեսնում, ուստիև դրա համար մարդուն ոչ ոք ոչ մի պարգև չի նախատեսում։
  5. 5. Հոգևոր գիտելիքների առկայության մասին հատկապես կարիք չկա ծավալվել։ Հոգևոր գիտելիքները զանազան մակարդակներ ունեն և պիտի բացահայտվեն միայն գիտակցության որոշակի մակարդակի հասնելուց հետո։ Ճշմարտության բեռը տանող սկսնակի հիմնական սխալը իր քաղած չափազանց վսեմ հոգևոր գիտելիքներն ուրիշներին հաղորդակից դարձնելու անզուսպ ցանկությունն է։ Նման դեպքում մարդուն բարիք բերելու փոխարեն՝ հոգևոր գիտելիքներն ավելի են մարդուն խճճում և նույնիսկ սարսափեցնում։
  6. 6. Իմաստունները խորհուրդ են տալիս խուսափել ընտանեկան բախումների ու տարաձայնությունների և առհասարակ, ընտանեկան կյանքի մասին սրան-նրան տեղյակ պահել։ Հիշեք․ որքան դրսում, օտար մարդկանց ներկայությամբ քիչ խոսեք տնեցիների ուժեղ ու թույլ կողմերի, հարազատների փոխհարաբերությունների, ընտանեկան տեղաշարժերի, եկամուտների ու ծրագրերի մասին, այնքան ամուր ու կայուն կլինի ձեր ընտանիքը։ Ընտանեկան վեճը սոսկ շփման արդյունքում կուտակված բացասական էներգիայից ազատվելու եղանակ է։
  7. 7. Յոթերորդը, որի մասին առհասարկ չարժե խոսել, ուրիշների շուրթերից հնչած տգեղ արտահայտություններն են։ Դրսում կարելի է կոշիկը կեղտոտել, իսկ անպարկեշտ բառերով կարելի է աղտոտել գիտակցությունը։ Եվ մարդը, որ տուն գալով՝ բառ առ բառ պատմում է դրսում հանդիպած անկիրթ մարդու բոլոր խոսքերը, ոչ մի բանով չի տարբերվում մարդուց, որը տուն գալով կոշիկն այդպես էլ չի հանում։

*****************

  • Ամենագլխավորը հայրն է․․․
  • Ամենահարազատը՝  մայրը․․․
  • Ամենակարևորն՝ առողջությունը․․․
  • Ամենասարսափելին՝ հարբեցողությունը․․․
  • Ամենազզվելին՝ ծխելը․․․
  • Ամենանողկալին՝ դավաճանությունը․․․
  • Ամենաստորը՝ ստախոսությունը․․․
  • Ամենազազրելին՝ նվնվալն ու թնկթնկալը․․․
  • Ամենասքանչելին՝ երազանք ունենալն ու այդ երազանքն իրականություն դարձնելու ձգտումը․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am