Այս շքեղ հարսանեկան զգեստը թաքցնում է մի գաղտնիք, որն ամեն մարդ չի, որ կնկատի․․․ Իսկ դուք տեսնո՞ւմ եք։

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Յուրաքանչյուր աղջիկ երազում է հարսանեկան զգեստ հագնել։ Ժամանակակից դիզայներներն ամեն սեզոնին հարսանեկան հանդերձանքի շքեղ հավաքածուներ են թողարկում, որոնք  ի վիճակի են բավարարելու անգամ ամենաբծախնդիր հարսնացուի պահանջմունքները։ Բայց այսօրվա հանդերձանքը, որի մասին կխոսենք, այնքան էլ սովորական չէ, որքան թվում է առաջին հայացքից։

Բացի նրանից, որ հարսանեկան այս զգեստը ստեղծողները հիանալի ու տքնաջան աշխատանքի ընթացքում հոգի են դրել, ինքը՝ զգեստը, պարունակում է մի գաղտնիք, որը քչերը կարող են բացահայտել։yahoo.com

Հավանաբար, արդեն գուշակեցիք։

Ծանոթացեք, Էմմա Ջեյնն ու Մարկ Թումանգն են։ Նրանք աշխարհահռչակ մոդելավորողներ, հագուստի դիզայներներ ու դերձակներ չեն, այլ ամենասովորական հրուշակագործներ։ Ավելի շուտ՝ արտասովո՛ր հրուշակագործներ։yahoo.com

Հենց նրանք են ստեղծել հարսանեկան զգեստի տեսքով այս պերճաշուք տորթը։

Բոլոր տարրերը ձեռքով են արվել՝ առանց նորաձև դարձած սննդային 3D տպիչների և հրուշակեղենի այլևայլ խորամանկությունների օգտագործման։

Հրուշակագործները կիրառել  են տեխնիկա, որի միջոցով հնարավոր է դարձել  ջնարակը ցրցողել այնպես, որ այն նմանակի կցակարված գործվածքի նյութակազմվածքը (տեսքտուրան)։  Ամեն մի ծաղիկը ձեռքի աշխատանք է և ապահովված է անհատական չափսերի շաքարե մարգարտահատիկով։ Այս տորթը ստեղծվել է Լոնդոնում՝ հատուկ Cake International show-ի համար։

Այսպիսի գեղեցկությունը մարդ ափսոսում էլ է ուտել։ Համաձա՞յն եք։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am