Նա տարիներ շարունակ բողոքում էր, որ իր մրածությունը չի անցնում․ վիրահատությունից հետո նրա օրգանիզմում հայտնաբերվեց ՍԱ

Ոչ մի կենդանի օրգանիզմ կատարյալ չէ․ յուրաքանչյուր մարդ ունի իր խոցելի մասերը։ Իսկ բժիշկները, ուսումնասիրելով մարդու օրգանիզմը, փորձում են գտնել բոլոր հիվանդությունների բուժման ամենաարդյունավետ մեթոդները։

Այնուամենայնիվ, չինացի բժիշկները վերջերս անելանելի իրավիճակում էին հայտնվել․ նրանց այցելել էր մի մարդ, ով ասում էր, որ մրսածություն ունի, սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէր։

32-ամյա Յու Հանգը արդեն երկար ժամանակ է՝ փորձում էր տնային պայմաններում բուժել իր մրսածությունը։ Այդ ամենից հետո նա որոշեց այցելել Սիր Ռան Շաուիի հիվանդանոց։ Բժիշկներին նա ասել էր, որ արդեն բավականին երկար ժամանակ է՝ նրա մրսածությունը չի անցնում։ Հիվանդության հարուցիչների մասին գլխի չընկնելու պատճառով նրանք որոշեցին ռենտգենային հետազոտություն իրականացնել։

Surgeons Operate

Բժիշկներն ապշած էին․ ռենտգենային հետազոտության համաձայն՝ հիվանդի մոտ, կարծես, բացակայում էր ձախ թոքը։ Այսպիսով՝ նրանք որոշեցին նրան վիրահատել՝ բացահայտելու այդ առեղծվածը։

Վիրաբուժական միջամտությունից հետո պարզվեց, որ Յու Հանգի ձախ թոքն այնքան է փոքրացել ու կծկվել, որ թվում է՝ գոյություն չունի։ Ավելի մանրամասն ուսումնասիրությունից հետո հայտնի դարձավ, որ 32-ամյա տղամարդը դեռ 12 տարեկան հասակում գրիչի կափարիչ է կուլ տվել, ինչը խցանվել էր ձախ թոքի մոտ և թույլ չտվել, որ այն զարգանա։

Կափարիչն օրգանիզմում 20 տարի մնալուց հետո վերջապես բժիշկների կողմից հեռացվեց։

Աղբյուր՝ BlogNews.am