Չափազանց հաճախ կամ հազվադե՞պ եք զուգարան գնում Ահա թե դա ինչ կարող է վկայել ձեր առողջության մասին

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Նյուրքյան «Մաունթ Սինայ» հոսպիտալի ուռոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժիշկ Նիլ Գրաֆստայնի խոսքերով՝ առողջության կարևոր ինդիկատոր է զուգարան գնալու հաճախականութունը։

Սովորաբար բժիշկները ճշգրիտ թիվ չեն նշում, բայց մարդիկ միզում են օրական միջինը 6-8 անգամ։ Պետք է հիշել, որ այդ հաճախականության վրա կարող են ազդել որոշ գործոններ, մասնավորապես խմած հեղուկի ծավալը։

Բնականաբար շատ ջուր խմողները հաճախ զուգարան կգնան։ Էլ ավելի հաճախ՝ սուրճ ու ալկոհոլ սիրողները: Որոշ մարդկանց միզապարկի զգայունությունը բարձր է, որը նույնպես ազդում է հաճախակի զուգարան գնալուն, այն դեպքում, երբ մյուսները կարող են երկար ընդմիջում անել՝ առանց անհարմարավետություն զգալու։

Ուշադրություն դարձրեք․ եթե դուք խմում եք օրը 2 լիտր ջուր և միզում  եք 11 կամ ավելի անգամ, դա կարող է վկայել միզապարկի գերակտիվության կամ անմիզապահության մասին։

 

Ահա 7 կարևոր պահ, որ պետք է իմանալ

Երբեք մի զսպեք միզելու ցանկությունը։

Մեզը հաճախակի զսպելը կարող է հանգեցնել միզապարկի վարակների։

Մեզի սովորական գույնը թափանցիկ է։

Որոշ մթերքներ կարող են փոխել մեզի գույնը (օրինակ մոշից այն վարդագունում է)։

Ծնեբեկը կարող է մեզին տհաճ հոտ հաղորդել։

Կպչուն մեզը շաքարախտի նշան է։

Եթե ձեր քունն անհանգիստ է, փորձեք քնելուց առաջ հեղուկ չխմել։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am