Լեզուն օրգանիզմի հայելին է. ի՞նչ կարող է այն պատմել քո մասին

Լեզուն մարմնի անփոխարինելի մասերից է: Դրա օգնությամբ մենք հաղորդակցվում ենք, սնվում և դրա օգնությամբ նույնիսկ կարող ենք պարզել օրգանիզմի առողջական վիճակի մասին:
Ինչպե՞ս.
Առողջ լեզու
«Առողջ» լեզվի գույնը միշտ միատոն վարդագույն է, իսկ ինքը՝ օրգանը, թաց, առանց փառի, հետքերի, բշտիկների, ակոսների և թարախային վերքերի: Այսպիսի լեզուն հուշում է այն մասին, որ որովայնը և ստամոքսաղիքային համակարգն առողջ են, և Դուք լավ նյութափոխանակություն ունեք։

ՓԱՌ ԼԵԶՎԻՆ

 

Թեթև սպիտակ
Այսպիսի լեզուն հուշում է, որ Դուք լյարդի կամ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեք: Ինչևէ, միայն այս նախանշանով դժվար է ստույգ ախտորոշում կատարել, այնպես որ՝ թեթև սպիտակ փառ նկատելուն պես հարկ է դիմել բժշկի։

Սպիտակ փառի հաստ շերտ
Եթե լեզուն այս տեսքն ունի, սա լավ նշան չէ և հուշում է, որ որոշ օրգաններ լավ չեն կատարում իրենց ֆունկցիան: Սա նաև կարող է հուշել օրգանիզմում առկա վիրուսային բորբոքման մասին:

Դեղին փառ
Փառի այս վիճակը խոսում է լյարդի կամ լեղապարկի հիվանդության մասին, ինչպես նաև կարող է լինել վատ նյութափոխանակության կամ խախտված մարսողության նախանշան:

Անհամաչափ ներկված, ակոսիկներով պատված լեզու
«Քարտեզաձև» լեզուն աղեստամոքսային հիվանդությունների ստույգ նախանշանն է: Եթե խազերն այնքան խորն են, որ նման են ճաքերի, ապա սա խոսում է այն մասին, որ արյան մեջ գերակշռում է շաքարի պարունակությունը: Ճիշտ ախտորոշումը սահմանելու հարցում կօգնի բժիշկը:
ԼԵԶՎԻ ԳՈՒՅՆԸ

 

Խամրած սպիտակ լեզու
Գունատ կամ սպիտակ լեզուն մարսողական համակարգի խնդիրների մասին է հուշում: Լեզվի նման գույնը հաճախ ուղեկցվում է թույլ արտաթորանքով, սառը ձեռքերով կամ ոտքերով, հոգնածությամբ կամ որովայնի փքվածությամբ:
Ծայրահեղ խամրած, չոր լեզուն կարող է նաև սակավարյունության մասին հուշել, որը, որպես կանոն, ուղեկցվում է տագնապի զգացումով, գլխապտույտով, հիշողության կորուստով, անքնությամբ, ճաքճքող շուրթերով:

Կարմիր լեզու
Վառ կարմիր լեզուն գրեթե միշտ խոսում է օրգանիզմում առկա բորբոքումների մասին: Լեզվի վրայի կարմիր կետիկները մարմնի ջերմության կամ արյան բորբոքման նախանշան են: Երեխաների մոտ հնարավոր է՝ այս ձևով արտացոլվի բորբոքումների նկատմամբ իմունային համակարգի արձագանքը: Մուգ կարմիր գույնը երիկամների հետ կապված խնդիրների կամ օրգանիզմի թունավորման մասին է խոսում:

Կարմիր ծայրով լեզու
Լեզվի ծայրը հայտնի է նաև որպես «սրտի հատված»: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ լեզվի կարմիր ծայրը հաճախ խոսում է էմոցիոնալ ցնցումների մասին՝ առանց որևէ հիվանդության նախանշանի:

Կարմիր եզրերով լեզու
Նման լեզուն խոսում է այն մասին, որ չարաշահվում են յուղոտ կամ կծու ուտելիքները, ինչպես նաև ալկոհոլային խմիչքները: Արևելյան բժշկության համոզմամբ՝ այս կերպ արտահայտվում են հին զայրույթն ու վիրավորանքները:

Մանուշակագույն լեզու

Նման լեզուն օրգանիզմում В2 վիտամինի պակասի մասին է հուշում: Սա հիմնականում կարող է հանդիպել այն կանանց մոտ, ովքեր շատ դժվար դաշտանային ցիկլ են ունենում կամ այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են քրոնիկական հիվանդությամբ:

Կապտող լեզու
Եթե քո լեզուն կապտում է, ապա անհապաղ անհրաժեշտ է բժշկի դիմել: Սա հուշում է օրգանիզմում թթվածնի անբավարարության մասին: Այն հնարավոր է նաև սրտային հիվանդությունների մասին հուշի:

Դեղին լեզու
Եթե լեզվի դեղնությունը երկար ժամանակ չի անցնում, ապա այն հանդիսանում է լյարդի կամ լեղապարկի հետ կապված խնդիրների նախանշան: Լեզվի առջևի հատվածի դեղնությունը հեպատիտի (լյարդաբորբ) ճշգրիտ ցուցում է:

Կանաչավուն լեզու
Մուգ կամ կանաչ փառը կարող է առաջանալ այն դեպքում, եթե օրգանիզմը թունավորվել է, այդ թվում՝ ալկոհոլից:

Աղբյուր՝ ArmDay.am