Տարիքը, երբ սկսվում է աղջիկների ամսեկանը, կարող է շատ բան ասել կանացի առողջության մասին․․․ Կուզե՞ք ավելին իմանալ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Առաջին ամսեկանը բեկումնային պահ է ցանկացած աղջկա համար։ Շատ մշակույթներում այն խորհրդանշում է կին դառնալն ու չափահասության սկիզբը։ Սակայն առաջին դաշտանի սկիզբը շատ բան կարող է պատմել նաև կնոջ առողջության մասին։

Վաղ դաշտանը կարող է վկայել ընդհատված մանկության մասինкогда началась менструация

Գաղտնիք չէ, որ կնոջ սեռական հասունացումը շատ բանով պայմանավորված է ժառանգականությամբ․ ամսեկանի հայտնվելը նույն տարիքում, ինչ մորը, տատինը, մորաքրոջը, քրոջը, շատ հավանական է։ Բայց ազդում են և այլ գործոններ, ինչպես օրինակ, թե ինչպես են ծնողները երեխային վերաբերվում մանուկ հասակում։

Աֆրոամերիկացի աղջիկների դաշտանը սովորականից շուտ է լինում

Կա մի հետաքրքիր գործոն, որի բացատրությունն առ այսօր գտնված չէ․ ըստ երևույթին առաջին դաշտանի սկսվելուն ազդում է ռասայական պատկանելությունը։ Սպիտակամորթ աղջիկների համար նման դեպքում միջին տարիքը կազմում է 12.88, մինչդեռ աֆրոամերիկացի աղջիկների համար՝ 12.16։

Վիճակագրական տվյալներով, իսպանուհիները հորիզոնականի միջին հատվածն են զբաղեցնում։ 1999 թվականին կատարված հետազոտության ժամանակ ի հայտ եկած տեսության համաձայն, դա կապում են օրգանիզմում որոշակի սպիտակուցի հետ․ աֆրոամերիկացի աղջիկների օրգանիզմում IGF-1 (աճի գործոն, որն իր գործողությամբ համազոր է ինսուլինին) սպիտակուցի պարունակությունը զգալիորեն բարձր է։

Այդ սպիտակուցն, ի դեպ, նկատելի ազդեցություն է թողնում նրա վրա, թե որքան արագ ենք մենք հասունանում  և աճում։

Դաշտանի բավական ուշ կամ բավական շուտ սկսելը  վկայում է սրտանոթային հիվանդությունների բարձր  ռիսկի մասին

Իսկ ի՞նչ  է նշանակում, եթե առաջին ամսեկանը սկսել  է ոչ ավանդական տարիքում, օրինակ՝ չափազանց շուտ՝ 10 տարեկանում կամ ավելի ուշ՝ 17-ը լրանալուց հետո։  Նման անոմալիաները վկայում են, որ հասուն տարիքում առավել մեծ է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։

Գիտնականների կարծիքով, առաջին ամսեկանի պահն ապացուցում է առողջության որոշակի մակարդակի մասին։ Թեև գիտականորեն այդ տեսության բացատրությունը մինչև օրս գտնված չէ։

Մինչև 12 տարեկանը առաջին ամսեկանի առկայությունը կապում են կրծքի քաղցկեղի զարգացման վտանգի հետ

Եթե առաջին ամսեկանը սկսվել է մինչև 12 տարեկանը (միջին տարիք) լրանալը, անհրաժեշտ է, որ օնկոլոգը կանոնավոր հետևի երեխայի առողջությանը։

Վիճակագրության համաձայն, նման դեպքերում կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը հասուն տարիքում  ավելանում է 20 տոկոսով։

Ընդհանուր կանոնը վկայում է, որ  (համեմատաբար միջին տարիքում) վաղաժամ կանոնավոր դաշտանի ամեն մի տարին կրծքի քաղցկեղի զարգացման վտանգն ավելացնում է շուրջ 5 տոկոսով։ Որոշ առումով այդ վտանգը մեծանում է նաև էստրոգեն հորմոնի մակարդակին զուգընթաց։

Վաղաժամ դաշտանը հաճախ նշանակում է, որ սեռական կյանքն ավելի վաղ  է սկսվելու, և վարքի հետ կապված խնդիրներ են առաջանալու։  

Գիտնականների տվյալների համաձայն, որքան վաղ են սկսվում դաշտանն ու երկրորդական սեռական հատկանիշների զարգացումը, այնքան մեծ է հավանականությունը, որ աղջիկը կսկսի սեռական կյանք վարել։ Վառ արտահայտված սեռական հատկանիշները սովորաբար գրավում են շրջապատին։

Ցավոք վաղ տարիքում սեռական զարգացումը հանգեցնում է վախերի, միայնակության, դեպրեսիայի և ագրեսիվ սոցիալական վարքի, ինչպես  նաև մեծացնում վնասակար սովորությունների զարգացման հավանականությունը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am