Մարդ լինելը մեծ բան է: Կին լինելն ավելի մեծ բան է: (Մարտի Լարնի)
Կին լինելը շատ բարդ է, հենց միայն այն պատճառով, որ հիմնականում կանայք ստիպված են գործ ունենալ տղամարդկանց հետ: (Ջոզեֆ Կոնրադ)
Եթե կանայք գոյություն չունենային, աշխարհի փողերը կկորցնեին իրենց իմաստը: (Արիստոտել Օնասիս): Տղամարդկանց բոլոր պատճառաբանումներն, իրար հետ վերցրած, չարժեն կնոջ և ոչ մի զգացմունքի: (Վոլտեր)
Գեղեցկությունը նույնպես առաքինություն է, գեղեցիկ կինը չի կարող թերություններ ունենալ: (Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր): Կանայք երբեք այնքան ուժեղ չեն լինում, քան երբ զինվում են թուլությամբ: (Իվան Բունին)
Կանայք ստեղծված են, որ իրենց սիրեն, այլ ոչ հասկանան: (Օսկար Ուայլդ): Ես չէի ասի, որ կանայք բնավորություն չունեն: Պարզապես նրանք ամեն օր մի նոր բնավորություն ունեն: (Հայնրիխ Հայնե)
Միայն կինն է ունակ ժամանակավորապես կանգնեցնելու ժամանակը: (Ջոզեֆ Բուլատովիչ): Կանայք կերտում են պատմությունը, սակայն հիշվում են միայն տղամարդկանց անունները: (Հայնրիխ Հայնե)
Գեղեցիկ լինելու համար կնոջը բավական է ունենալ սև բլուզ, սև կիսաշրջազգեստ և սիրելի տղամարդու հետ թևանցուկ քայլել: (Իվ Սեն Լորան): Կինը սրբություն է, իսկ այն կինը, որին սիրում ես, կրկնակի սրբություն է: (Ալեքսանդր Դյումա)
Կա կնոջը կառավարեու երկու եղանակ, սակայն ոչ ոքի դրանք հայտնի չեն: (ՀաբարտՖրանկ): Որոշ կանանց բավական է մեկ անգամ անցնել փողոցով, որպեսզի ընդմիշտ մնան տղամարդկանց հիշողություններում: (Ռադիարտ Քիփլինգ)
Որպես կանոն՝ յուրաքանչյուր հիմարի հետևում կանգնած է հզոր կին: (Ջոն Լենոն): Նա, ով չի տեսել սիրահարված կնոջ, չի կարող ասել, թե ինչ է կինը: (Թեոֆիլ Գոթիե)
Եթե կինը չի հանձնվում, հաղթում է, եթե հանձնվում է, թելադրում է իր պայմանները հաղթողին: (Կարել Չապեկ): Կինը հանել է տղամարդուն դրախտից և միայն կինը կարող է նրան դրախտ վերադարձնել: (Էլբերտ Հաբարտ)