1. Բաց թողեք մարդկանց և իրավիճակները
Մարդու հետ կյանքում պատահում է այն, ինչը պետք է պատահեր: Հասկացեք, որ այն, ինչ տանջում է ձեզ այսօր, 5 տարի հետո չեք էլ հիշելու: Սովորեք թեթև ապրել, կարողացեք հեշտ բաժանվել, հաղթահարել, մոռանալ ու առաջ շարժվել:
2. Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պատասխանեք մի քանի հարցերի`
— Ի՞նչ սովորեցի ես այս շաբաթ
-Ո՞րն էր այս շաբաթվա ամենամեծ ձեռքբերումը
— Շաբաթվա ո՞ր օրն էր ամենաանմոռանալին և ինչո՞ւ
— Որո՞նք են իմ հաջորդ շաբաթվա անելիքները
3. Հետևեք ձեր արտաքինին
Միշտ եղեք խնամված, գեղեցիկ ու հետաքրիր հանդիպումների ու ծանոթությունների պատրաստ:
4. Մի բողոքեք ու դժգոհեք ձեր ճակատագրից:
5.Շատ ճանապարհորդեք, գոնե տարվա մեջ 2 անգամ: Ամեն անգամ նոր ուղղությամբ գնացեք, բացահայտեք նորը:
6. Ձեզ սխալվելու իրավունք տվեք:
Հիշեք` բոլոր մարդիկ էլ սխալվում են, չկան անսխալ ու իդեալական մարդիկ:
7. Զարգացրեք ձեր անհատականությունը
Դուք այնպիսին եք, ինչպիսին կաք, ընդունեք դա և մի նմանակեք ոչ ոքի:
8. Որոշումներն ինքնուրույն ընդունեք
Ձեզանից բացի ոչ ոք չգիտի`ինչն է իրականում ձեզ համար լավ, ինչը`վատ:
9. Մի կառչեք ոչնչից
Եթե մարդը ձեզ չի սիրում, մի կառչեք նրանից, այս աշխարհում հաստատ կա մեկը, ում համար ձեզ տեսնելն անգամ երջանկություն է:
10. Մեդիտացիայով զբաղվեք
Սովորեք թուլանալ և կենտրոնանալ:
11. Շատ ժպտացեք:
12. Սովորեք «ՈՉ» ասել
Երբեք մարդկանց «այո» մի ասեք, երբ դա հակասում է ձեզ:
13. Կշռադատեք ձեր խոսքերը, երբեք ավելորդ արտահայտություններ ձեզ թույլ մի տվեք:
14. Նախքան որոշում ընդունելը լավ մտածեք:
15. Վիրավորանքին 24 ժամ հետո պատասխանեք, որովհետև անմիջապես, զայրույթի ազդեցության տակ պատասխանելով, դու կասեք բաներ, որոնք չէիք ցանկանա ասել:
16. Անկախ և ինքնուրույն եղեք
Ձեր երջանկությունը կախված է միայն ձեզանից:
17. Հարգեք ձեզ և ուրիշներին:
18. Գործունեություն ծավալեք ձեզ հոգեհարազատ ոլորտում:
19. Ամեն օր մաքուր օդի դուրս եկեք
Անկախ եղանակից` ամեն օր 1 ժամ հատկացրեք մաքուր օդում զբոսանքին:
20. Հավատացեք ձեր երազանքներին:
21. Զարգացրեք ձեր տաղանդները:
Չկա մի մարդ, ով գոնե մեկ տաղանդ չունենա, պարզապես պետք է ավելի ուշադիր լինել և այն բացահայտել:
22. Պատասխանատու եղեք ձեր բառերի և արարքների համար:
23. Հավատարիմ եղեք
Հավատարիմ եղեք մարդկանց, ձեր կատարած ընտրությանը և որդեգրած սկզբունքներին:
24. Մի թողեք վաղվան այն, ինչ հնարավոր է անել այսօր:
25. Հետևեք ձեր առողջությանը:
26. Ուշադրություն դարձրեք ձեր հոգեկան վիճակին
Ամեն մանրուքից մի վրդովվեք, աշխատեք հանգստություն պահպանել և խնայել նյարդերը:
27. Ընդունեք այն փաստը, որ անցյալը անցյալում է:
28. Ձեր համար առաջնահերթություններ սահմանեք
Ամեն բան իր տեղում դասակարգեք` ըստ ձեզ համար ունեցած կարևորության` անձնական կյանք, աշխատանք, ընկերներ…
29. Հաղթահարեք վախերը
Վախը ընդամենը պատրանք է:
30. Ապրեք այսօրով ու երբեք մի հանձնվեք: