Նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում՝ անտառի այս լքված վայրում գետնի տակից դուրս եկած մետաղյա երկու խողովակներ կան, որոնց նշանակության մասին ոչ ոք չգիտի։ Ծնողներն իրենց երեխաներին զգուշացնում էին՝ հանկարծ այնտեղ չխաղալ, չմոտենալ այդ տարօրինակ խողովակներին։
Բայց վերջերս երկու հետաքրքրասեր ընկերներ որոշեցին գնալ այդտեղ և բացահայտել տասնամյակների պատմություն ունեցող առեղծվածը։
Երբ երկու ընկերները ուսումնասիրեցին տարածքը, գտան մի դուռ, իսկ մտնելով այնտեղ՝ բացահայտեցին այս երկար թունելները։
Ստորգետնյա թունելների մուտքի դուռը՝ ներսից։ Բարեբախտաբար, դրա կողպեքը կոտրված էր, ուստի ոչ մի դեպքում տղաները փակված չէին մնա ներսում։
Երկար քայլելուց հետո ընկերները հանդիպեցին առաջին դռանը։
Որոշ պատերին առկա էին դեպի ելքը ցույց տվող կարմիր սլաքներ։
Թեքվելով ձախ՝ ընկերները հայտնաբերեցին ջրով լի մի քանի սենյակներ։
Սա տղաների արած վերջին լուսանկարն է, ինչից հետո նրանց տեսախցիկի մարտկոցը նստեց, ուստի նրանք շտապեցին դուրս գալ այդտեղից։ Հետագա հարցուփորձերից հետո տղաները եկան այն եզրահանգման, որ այս ստորգետնա շինությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է որպես բունկեր՝ հսկայական թաքստոց։
Աղբյուր՝ BlogNews.am