Գուցե ձեզ թվա՝ սա սովորական լամինատ է․․․ Դուք շատ կզարմանաք՝ իմանալով՝ ինչպես է սարքվել այս հատակը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Գաղափարը, որին հիմա կծանոթանաք, կվերափոխի ցակացած բետոնե հատակ։ Մասնավորապես, ավտոտնակում, բազմահարկ շենքի բնակարանում, օժանդակ կառույցում․ բետոնե հատակ որտեղ ասես կարելի է հայտնաբերել։ Սովորաբար բոլորը ձգտում են հատակը տաքացնել՝ մոռանալով, որ արտաքին տեսքը նույնպես նշանակություն ունի։

Bestinfo․am-ը գնահատում է գեղեցկությունն ու առաջարկում ամբողջովին  վերափոխել բետոնե հատակը։ Ձեր հատակը իսկական լամինատի տեսք կստանա։ Բավական մատչելի առաջարկ է, որն ապացուցում է, որ վերանորոգման ժամանակ իսկական հրաշքներ են կատարվում։

Ինչպես ներկել բետոնե հատակը 

Հատակի վերափոխման նպատակով նախ պետք է անել առաջին քայլը․ հատուկ մեքենայի միջոցով  հեռացվում է բետոնի վերին շերտը, որից հետո մնում է ողորկ մակերես։ Հենց այդ մակերեսն  էլ հիմք է ծառայում հետագա աշխատանքի համար։ Հաջորդ քայլը հատակին մանրաթելային ժապավեն փակցնելն է։ Դրանք հաճախ օգտագործում են որպես լամինատի տակացու։

Ինչով ներկել բետոնե հատակը

Օգտագործելով փոշեցրիչն ու ներկը, պետք է քսել առաջին շերտը։

Բետոնի հատակի վերանորոգում

Բարակ ժապավենները հեշտ հեռացվում են, և ստացվում է ուղղանկյուններով կոկիկ նկար։ Մնում է միայն ուղղանկյունները ներկել բնական փայտի գույնով։ Ավելի լավ է ներկել ձեռքով՝ հատուկ ներկ օգտագործելով։

Լամինատանման բետոնե հատակ

Ներկած շրիշակների մակերեսին անհրաժեշտ է 2 շերտ լաք քսել։ Կստացվի ողորկ, փայլուն հատակ, որը հաճույք կպատճառի և չի տարբերվի փայտե լամինատե հատակից։

Աշխատանքին ծանոթացեք՝ դիտելով տեսահոլովակը։

Հատակին լամինատի տեսք տալն ամենևին էլ դժվար չէ։ Փորձեք և կհամոզվեք։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am