Ինչպես են սիրում հորոսկոպի տարբեր նշանները

Խոյ – կրքոտ և ողջ հոգո: Այս նշանի ներկայացուցիչները կոմպրոմիսներ չեն սիրում և եթե սիրահարվում են, ապա լիովին նվիրվում են իրենց սիրուն՝ կտրվելով ողջ աշխարհից: Նրան ուղղակիորեն սուզվում են սեփական զգացմունքների մեջ:

Ցուլ – նրբորեն և սահուն: Այս նշանի ներկայացուցիչներին սիրային հարցերում բնորոշ է մի տարբերակիչ հատկանիշ. նրանք սիրահարվում են դանդաղ, զգուշորեն: Նրանց բնածին ինքնավստահությունը օգնում է նմանապես արժանանալ փոխադարձ զգացմունքի:

Երկվորյակներ – անմոռանալի և վառ: Այս նշանի ներկայացուցիչների սերը լի է վառ էմոցիաներով, ասես տոնական հրավառություն լինի, որը լցնում է ձեր կյանքը նորանոր գույներով: Նման աննկարագրելի զգացողություններ մեկ անգամ վայելելուց հետո դժվար կարողանաք մոռանալ Երկվորյակի սերը:

Խեցգետին – խորը և անձնուրաց: Այս նշանի ներկայացուցիչները ունակ են ամենապարզ և մաքուր սիրուն: Հարաբերություններում նրանք իրենց լիովին նվիրում են զուգընկերոջը: Ամբողջովին այրվում են սիրո կրակում՝ լուսավորելով ողջ աշխարհը:

Առյուծ – թեժ և ուժգին: Ինչպես և ամեն ինչում, սիրային հարցերում նույնպես այս նշանի ներկայացուցիչները առաջին տեղում են: Հենց այսպես էլ նրանք վերաբերվում են իրենց սիրո օբյեկտին՝ դասելով ամենից վեր: Առյուծի սերն ասես ոսկե շքանշան լինի փառքի պատվանդանին:

Կույս – զգացմունքային և աստիճանաբար: Այս նշանի սիրուն արժանանալու ճանապարհը նման է Էվերեստը մագլցելուն: Արդյունքին հասնելը հեշտ չէ, սակայն բոլոր դժվարություններն արդարացված են, քանի որ այս նշանի ներկայացուցիչները չափազանց զգացմունքային և հավատարիմ են:

Կշեռք – արբեցնող և հետաքրքրող: Այս նշանի ներկայացուցիչներն այնպես են սիրում, ասես հենց միայն դրա համար են ծնվել: Այդ իսկ պատճառով դուք երբեք չեք ցանկանա ‹‹սթափվել›› նրանց սիրուց: Բացի այդ՝ նրանց հետ դուք կունենաք իրադարձությունների այնպիսի աննկարագրելի խճանկար, որ հաստատ երբեք չեք ձանձրանա:

Կարիճ – մոգական և անկրկնելի: Այս նշանի ներկայացուցիչները սիրուն վերաբերվում են ողջ լրջությամբ: Սերը նրանց համար խաղ չէ, այլ կյանքի իմաստ, որն այն լցնում է զգացողություններով: Կարիճների հետ սերը միշտ իսկական է և լուրջ:

Աղեղնավոր – յուրօրինակ և քնքուշ: Եթե ձեզ սիրահարվել է Աղեղնավորը, ապա դուք նրան մերժելու ոչ մի շանս չունեք: Այս նշանի ներկայացուցիչների սերը յուրահատուկ է, այնպես որ, պարզապես թուլացեք և վայելեք:

Այծեղջյուր – փառավոր և եռանդուն: Այս նշանի ներկայացուցիչները սիրահարվում են աստիճանաբար, օր-օրի: Սակայն մի անհագստացեք, օրեցօր սիրահարվելով նրանք այլևս չեն կարողանա դադարել ձեզ սիրելուց:

Ջրհոս – անմոռանալի և զմայլող: Այս նշանի ներկայացուցիչներին կարելի է սիրահարվել առաջին իսկ հայացքից: Նրանք իրենց հերթին միայն իրենց իսկ հասկանալի եղանակով զգում են ‹‹իրենց›› մարդուն ասես հոտառությամբ և մինչև ականջների ծայրերը սիրահարվում: Հետաքրքիրն այն է, որ նրանք երբեք չեն սխալվում ընտրության հարցում:

Ձկներ – հավատարիմ և ապահով: Եթե ձեզ սիրահարվել է այս նշանի ներկայացուցիչը, ապա վստահ եղեք, որ սա նրա լավ և խորապես մտածված որոշումն է: Պարզապես զգացմունքային ասպեկտը նրանց համար ամենակարևորն է, և նրանք միայն լրջորեն են սիրում:

Աղբյուր