10 արտասովոր փաստ Կենդանակերպի Կշեռք նշանի մասին

loading...

Կշեռքները հաճախ համարվում են ամենահրապուրիչ մարդիկ հակառակ սեռի տեսակետից:
Շատ մարդիկ հարգում են նրանց, ովքեր ծնվել են Կշեռքի ազդեցության տակ և նույնիսկ նշում են դրա համար մի քանի պատճառներ: Ավանդաբար նրանց վերագրում են այնպիսի որակներ, ինչպիսիք են դիվանագիտությունը և բնավորության ներդաշնակ հավասարակշռությունը, ինչպես նաև զուտ արտաքին գրավչությունը:

Կենդանակերպի Կշեռք նշանի աստղագուշակությունը: Բոլորը, ովքեր ծնվել են սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 23-ը, համարվում են Կենդանակերպի Կշեռք նշանի ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր մարդու ուժեղ և թույլ կողմերի համար պատասխանատու է նրա հովանավոր մոլորակը:



Հովանավոր մոլորակ – Վեներա: Տարերք – Օդ: Այս ընթացքում ծնված մարդկանց վրա ամենաուժեղ ազդեցությունն ունենում է Վեներան, որն ավանդաբար իր մեջ կրում է կանացի սկիզբ: Վեներան սիրո և գեղեցկության աստվածուհին է: Սա էլ հենց այն հարցի պատասխանն է, թե ինչու են Կշեռքներն ամենահրապուրիչը հակառակ սեռի տեսակետից: Որպես Օդի տարերքի ներկայացուցիչ՝ Կշեռքները դրսևորում են իրենց համար տիպիկ հետևյալ որակները.



1. Շփվողականություն, 

2. Զարգացած ինտելեկտ, 

3. Դիվանագիտություն,

4.Հարաբերական մակերեսայնություն,

5. Շարժունություն: Սակայն, ինչպես Կենդանակերպի յուրաքանչյուր նշան, Կշեռքները նույնպես ունեն վառ ընդգծված առանձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն իրենց:

10 Հետաքրքիր փաստեր Կշեռքի մասին: 

1. Կշեռքների հովանավոր Վեներան այս նշանի ներկայացուցիչներին դարձնում է շատ զգայուն: Հնարավոր է, հենց սա էլ հանդիսանում է նրանց բնավորության հիմնական բարդությունը. նժարներից մեկը լցված է անհրաժեշտ գիտելիքներով և տրամաբանական դատողություններով, բայց կա նաև երկրորդը՝ ամբողջովին լցված էմոցիաներով:

 2. Ինչպես արդեն հասկանալի է, Կշեռքների հավասարակշռությունը ծայրահեղ անկայուն է: Եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չլինի և ինչ-որ պատճառով դա իսկապես ծանր ընկալվի Կշեռքի կողմից, հավատացեք, որ վատ կլինի բոլորի համար: Նրանք հունից կհանեն բոլորին, ում համարեն մեղավոր, հնարավոր է՝ նաև վրեժ լուծեն:

3. Կշեռքները դիվանագետներ են և գեղեցիկի գնահատողներ: Հենց այս որակն է նրանց ստիպում ուշքի գալ:

4. Յուրաքանչյուր մարդու, ով ծնվել է Կշեռքի նշանի տակ, կարելի է համարել իսկական էսթետ: Գեղեցիկի զարգացած զգացողությունը նրանք օգտագործում են իրենց սեփական ոճն ընտրելիս:

5. Դյուրըմբռնողության շնորհիվ Կշեռքները հաճախ տարվում են նուրբ մատերիաներով: Արվեստը նրանց համար հանդիսանում է և էմոցիաների աղբյուր, և կարևոր կենսական ինֆորմացիա ստանալու մեթոդ:

6. Ինֆորմացիան Կշեռքների համար անհրաժեշտ է՝ ինչպես օդը: Դա վերաբերում է ինչպես՝ իրենց պրոֆեսիոնալ գործունեությանը, այնպես էլ՝ մարդկանց, ում հետ իրենք սերտ կապված են:

7. Էմոցիաները շատ կարևոր են Կենդանակերպի այս նշանի համար: Բայց անհրաժեշտ է հասկանալ, որ էմոցիաները և զգացմունքները տարբեր բաներ են: 

8. Ծուլությունը նույնպես բնութագրական է Կշեռքների համար: Կարելի է ասել, որ նրանք սպասում են մինչև վերջ, և հետո միայն՝ անցնում գործի:

9. Վեճերը համարվում են Կշեռքի հարազատ տարերքը: Բանն այն է, որ նրանք բոլորից լավ կարողանում են տեսնել բոլոր «կողմերն ու դեմերը»: Նրանք կարող են ապացուցել յուրաքանչյուր տեսակետ, նույնիսկ այն, որին կողմ չեն:

10. Ինչքան էլ զարմանալի չլինի, կշռադատելու կարողությունը երբեմն նրանց կանգնեցնում է փակուղու առջև: Տեսնելով ինչպես՝ թերությունները, այնպես էլ՝ առավելությունները, Կշեռքները միշտ չէ, որ կարողանում են հասկանալ, թե որն է ավելի ծանրակշիռ, և տատանվում են վերջնական որոշում կայացնելիս:

Աղբյուր


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...