20 յուրօրինակ մտքեր մեծն Գաբրիել Գարսիա Մարկեսից

loading...

Մարկեսը յուրահատուկ գրող էր, նա մեծ փիլիսոփա էր, որն ուներ արվեստագետին բնորոշ նուրբ հոգի: Նրա մտքերն ու ստեղծագործություններից մեջբերումներն ունեն իրենց հեղինակողին բնորոշ յուրօրինակությունը:

1. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, սակայն նա ով արժանի է, երբեք քեզ չի ստիպի արտասվել: 2. Ո՛չ, ես հարուստ չեմ: Ես աղքատ մարդ եմ, ով փող ունի, իսկ դա նույն բանը չէ: 3. Նա, ով շատ է սպասում, չափազանց քիչ բան պետք է ակնկալի:



4. Սխալ է այն միտքը, թե մարդիկ դադարում են հետևել իրենց երազանքներին, երբ մեծանում են: Նրանք մեծանում են, քանի որ դադարում են հետևել իրենց երազանքներին: 5. Ամուսնության հետ կապված խնդիրն այն է, որ այն ավարտվում է ամեն գիշեր սիրով զբաղվելուց հետո, ուստի այն հարկավոր է վերանորոգել ամեն առավոտ նախաճաշից առաջ: 6. Ասա նրան ‹‹այո››: Անգամ եթե վախից մեռնում ես, անգամ եթե հետո զղջալու ես, քանի որ ինչ էլ անես, ողջ կյանքդ զղջալու ես նրան ‹‹ոչ›› ասելու պատճառով:



7. Ես չեմ հավատում Աստծուն, սակայն վախենում եմ նրանից: 8. Տարիքն այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն է, թե որքան ծեր ես քեզ զգում: 9. Անկախ նրանից, թե ինչ կլինի, ոչ ոք չի կարող քեզ զրկել այն պարերից, որոնք արդեն պարել ես:

10. Տղամարդը պետք է երկու կին ունենա. մեկը սիրելու համար, մյուսը՝ բաճկոնի կոճակները կարելու: 11. Միշտ հիշեք՝ ամուսնության մեջ ամենակարևորը երջանկությունը չէ, այլ կայունությունը: 12. Թույլ մի՛ տվեք ձեզ մահանալ առանց սիրելիի հետ սիրով զբաղվելու բերկրանքը զգալու:

13. Մարդ չի մահանում այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարողանում է: 14. Սրտի հիշողությունը ջնջում է վատը և մոգական երանգ հաղորդում լավին: 15. Ինձ համար բավական է իմանալ, որ ես և դու միասին գոյություն ունենք այս պահին:

16. Նա հաստատակամորեն պնդում էր, որ սերը, ինչ էլ այն լինի, առաջին հերթին բնատուր տաղանդ է: Նա ասում էր. ‹‹Դու կա՛մ ծնվում ես՝ իմանալով՝ ինչպես սիրել, կա՛մ էլ երբեք էլ չես իմանա››: 17. Սուտն ավելի հաճելի է, քան կասկածը, ավելի օգտակար, քան սերը և շատ ավելի երկարաժամկետ, քան ճշմարտությունը:

18. Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ հետաքրքրասիրությունը սիրո բազմահազար դիմակներից մեկն է: 19. Տղամարդն իմանում է, թե երբ է սկսում մեծանալ այն ժամանակ, երբ սկսում է նմանվել իր հորը: 20. Ամերիկացիներն այն մարդկանցից են, ում ես ամենից շատ եմ համակրում: Միակ բանը, որ չեմ հասկանում, այն է, թե ինչու մի երկիր, որ ամեն ինչ կարողանում է այդքան լավ անել, չի կարողանում կարգին նախագահ ընտրել:

Աղբյուր


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...