Ձվածեղի 9 ամենահամեղ տեսակները, որոնք պետք է փորձի յուրաքանչյուրը

loading...

Ձվածեղ պատրաստելը համեղ նախաճաշելու ամենաարագ տարբերակներից մեկն է։ Սակայն շատ քչերը գիտեն, որ գոյություն ունեն ձվածեղ պատրաստելու շատ եղանակներ։ BlogNews-ը գտել է աշխարհի տարբեր երկրների խոհանոցների 9 բաղադրատոմսեր, որոնք օգնությամբ կարելի է պատրաստել ձվածեղի ամենահամեղ տեսակները։

Շակշուկ: Շակշուկը լոլիկի սոուսում տապակված ձվով, կծու պղպեղով, սոխով և համեմունքներով պատրաստվող ուտեստ է։ Այս ճաշատեսակը պարզապես լոլիկով ձվածեղ չէ. այն իսրայելական խոհանոցի գոհարներից մեկն է, որը պատրաստման շատ տարբերակներ ունի։ Չնայած որ այն առաջին անգամ պատրաստվել է Հյուսիսային Աֆրիկայում, այս ճաշատեսակը աշխարհին հայտնի է որպես հրեական խոհանոցի բաղադրիչ մաս։



Ֆրիտտատա: Ֆրիտտատան իտալական ձվածեղ է, որը պատրաստվում է պանրից, բանջարեղենից, մսից կամ երշիկից պատրատված միջուկով։ Այն առանձնանում է նրբաճաշակ համային լուծումներով։



Պաշոտ: Սս ավանդական ֆրանսիական ճաշատեսակ է, որը պատրաստվում է «պաշոտ» կերպով եփված ձվով։ Այսպիսի պատրաստման արդյունքում ստացվում է հեղուկ դեղնուց, որը պարփակված է սպիտակուցի բարակ շերտում։ Այս ճաշատեսակը կարելի է մատուցել թոստ արված հացով՝ պանրի, լոլիկի և նրբերշիկի ուղեկցությամբ։

Օրսինի: Սա շատ անսովոր և բարդ բաղադրատոմս է։ Այս ճաշատեսակը իտալական խոհանոցի գոհարներից է, որը մատուցվում է պանրի և բանջարեղենի ուղեկցությամբ։

Կոկոտ: Կոկոտ ձվերը եփվում են հատուկ չափաբաժնային տարաներում։ Ավելացվում է միս, ապխտած միս, բանջարեղեն և սունկ։ Տարաներում սկզբում դնում են միջուկը, իսկ հետո վրան ձու են կոտրում։ Դրանից հետո ճաշատեսակը դնում են վառարանը կամ շոգեխաշում։

Աղբյուր


Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...
Սեղմիր տարածել, եթե ցանկանում ես, որ ընկերներդ էլ տեսնեն



loading...