Գիշերը հեռախոսը մահճակալի կողքի՞ն եք թողնում. կարդացեք սա

168.amը գրում է.

Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ բջջային հեռախոսը մեր կյանքի անբաժանելի մասն է դարձնել։ Շատերի համար ընդունված սովորություն է գիշերը հեռախոսը մահճակալից ոչ հեռու դնելը։ Likeni.info կայքը գրում է, որ պատճառները կարող են տարբեր լինել՝ օրվա ցանկացած ժամին կապի մեջ լինելու անհրաժեշտություն, կամ էլ պարզապես այն պատճառով, որ սմարթֆոնը վերջին իրն է, որը որոնում ենք քնելուց առաջ, և առաջին իրը, որը փնտրում ենք աչքերը բացելուց հետո։ Շատերն էլ պարզապես վախենում են բաց թողնել ուղարկված հաղորդագրությունները։

Այս սովորությունը, սակայն, ունի ծանրակշիռ հակացուցումներ.

• Էլեկտրամագնիսային ալիքները, որոնք արձակում են հեռախոսները, վտանգավոր են առողջության համար։

• Վնասակար է մշտապես արթնանալն ու հաղորդագրությունները կարդալը։ Սա խանգարում է քնի անընդհատությունը (այն պետք է անընդհատ լինի նվազագույնը 7 ժամ)։

• Բազմաթիվ խնդիրներ ուղղակի կամ անուղղակի ձևով կապված են բջջային հեռախոսի օգտագործման հետ։

• Եթե բջջային հեռախոսը մշտապես գտնվում է ձեզ շատ մոտ տարածքում, այն կարող է անպտղության հանգեցնել։

• Բջջային հեռախոսը մշտական անհանգստության պատճառ կարող է դառնալ, եթե դրանից չեք բաժանվում նույնիսկ քնած ժամանակ։

• Վերջին տվյալները վկայում են, որ չափազանց մեծ է տեսողությունն անդառնալի վնասելու հավանականությունը, եթե մթության պայմաններում շատ նայեք հեռախոսի էկրանին։

Եթե ցանկանում եք լավ քնել, խորհուրդ է տրվում գիշերային ժամերին անջատել հեռախոսը։ Իսկ որպես զարթուցիչ՝ գերադասելի է այլ, ավելի անվտանգ միջոց ընտրել։

Նյութի աղբյուր՝ 168.am