Խելացի կնոջ նամակն ամուսնու սիրուհուն

Հարգելի Աննա, նախ և առաջ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ամուսինս այս նամակի մասին տեղյակ չէ, ոչ էլ տեղյակ է այն մասին, որ ես գիտեմ, որ Դուք կաք նրա կյանքում: Պատահաբար առանց ուշադրության մնացած հեռախոս, չջնջված հաղորդակցություններ և… և ես դառնում եմ Ձեր սերիալային հարաբերությունների զարգացման ականատեսը: Իմ` Ձեզ գրելու պատճառը խանդը չէ, ոչ էլ սեփականությունս պաշտպանելու ցանկությունը: Ես Ձեզ գրում եմ այն պատճառով, որ ձանձրացել եմ Ձեր միօրինակ Սանտա-Բարբարայից. Սկզբում գոնե զարգացում կար, իսկ հիմա… ոչ մի հետաքրքրություն: Եվ ես որոշեցի Ձեզ օգնել: Առաջնահերթ ես պարտավոր եմ նշել, որ Ձեզ «հալալ ա»: Վարում եք բավականին ճիշտ ռազմավարություն: Ամուսինս չափազանց ալարկոտ է և կալարեր ինքը Ձեզ հետ կապնվել, բայց Դուք, լինելով բավականին համառ կին, հասել եք Ձեր ուզածին` նա Ձեր նկատմամբ ուշադիր է: Բայց Ձեր «Եկեք տեսնվենք», «Եկեք այսօր սրճենք», «Կուղեկցե՞ք ինձ մինչև տուն», «Կարոտել եմ» և նման հաղորդակցությունները քիչ են, մի՞թե չեք զգացել, որ ինքն իրոք ահավոր ալարկոտ է: Ասեք նրան, որ այսօր, համարենք, Ձեր կուսությունից զրկվելու հոբելյարն է, ինքներդ պատվիրեք ռեստորանում շքեղ սեղան և հրավիրեք նրան, գուցե և գա: Հակառակ դեպքում` մոռացեք դրա մասին: Այսպիսով, անդրադառնանք սխալներին:1. Ձեր գլխավոր սխալը այն է, որ դուք աշխատում եք նույն ընկերությունում, իսկ ամուսինս, ունենալով աշխատանքի վայրում հարաբերություններ ծավալելու դառը փորձը, կվախենա կրկնել իր սխալը: Չէ՞ որ Դուք տեղյակ եք, որ ես և նա ժամանակին նույն ընկերությունում ենք աշխատել: Ուզո՞ւմ եք նրան գայթակղել` ընդունվեք նույն ֆորմատի մեկ այլ ընկերություն: Սակայն այս պարագայում Ձեր միասնական «լանչերի» վերջը կգա… Հասկանում եմ, բայց Դուք էլ հասկացեք, որ հակառակ պարագայում էլ լանչերից բացի, ոչինչ չի լինի:2. Ձեր հաջորդ սխալը այն է, որ Դուք նիհար, առանց 2-րդ չափսի կրծքերի, շիկահեր և ուղղած մազերով կին եք: Այո, ես ուսումնասիրել եմ Ձեր էջերը սոցցանցերում: Ասեմ՝ շանսերը փոքր են, քանի որ այդպիսի կին` առանց մեծ կրծքերի, շիկահեր և նիհար, նա արդեն ունի: Տանը: Այդ կինն էլ հիմա Ձեզ գրում է: Ձեր հասակն էլ, ոնց հասկացա, մոտ 162 է: Հասկացեք, իմ 15 սմ ավել հասակը մեծ դեր է խաղում` հաշվի առնելով նրա թուլությունը բարձրահասակ կանանց հանդեպ: Կարող եմ Ձեզ խորհուրդ տալ ներկել մազերը` նա սիրում է խարտյաշ կանանց: Իսկ կուրծքն էլ… Հոգ չէ, մեկ պլաստիկ վիրահատություն, և Ձեր շանսերը զգալիորեն ավելանում են:

3. Սա էլ ոչ թե սխալ է, այլ իմ անձնական խնդրանքը: Քողարկեք Ձեր հարաբերությունները: Ես խոտակեր չեմ, բայց եթե ամուսինս ամեն գիշեր չգրեր հաղորդագրություններ ի պատասխան Ձեր զանգերին, երևի թե մտքովս էլ չէր անցնի ստուգել նրա հեռախոսի պարունակությունը: Իսկ ես, ծնված լինելով Հետաքրքրասիրության Օրը, տարբերակ չունեի չընթերցել Ձեր հաղորդագրությունները, կներեք: Եվ, վերջապես, հույսս դնելով Ձեր գիտակից լինելու վրա, խնդրում եմ հետևել իմ խնդրանքին և հեռու մնալ ամուսնուցս: Հակառակ դեպքում ես կտեղեկացնեմ հարգարժան պարոն Եսայանին, որ սոցցանցերում գրանցված է որպես Ձեր օրինական ամուսին, Ձեր ոչ այնքան ճիշտ բարոյական կերպարի մասին: Ամուսնացած եք` դա ինձ դուր է գալիս, ելնելով ամուսնուս վերաբերմունքից` խելացի էլ կլինեք: Այդ իսկ պատճառով Ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ` ամուսնուս գայթակղելու դժվարին գործում: Հարցերի դեպքում դիմեք ինձ:

Հարգանքներով, Մարիա:

 

 

Աղբյուր