«Իմ կողմից ստեղծված անունը այժմ պատկանում է միայն ինձ». Արմինե Սուքիասյանը՝ ԱՄՆ-ում ապրելու եւ նոր մասնագիտության մասին. Միայն տեսնեք, թե ինչպես է փոխվել սիրված դերասանուհին. ՖՈՏՈ

Արմինե եւ Արթուր Սուքիասյան ամուսնական զույգին շատերը կհիշենհեռուստասերիալներից։ Հեռուստատեսային տարբեր նախագծերում  հանդես գալուց հետո զույգը մեկնեց Բելգիաապա՝ Ամերիկայի ՄիացյալՆահանգներ։ NEWS.am STYLEի հետ զրույցում Արմինեն խոսեց ԱՄՆտեղափոխվելունոր մասնագիտության եւ հայրենիք վերադառնալումասին։

«2014 թվականից բնակվում եմ Միացյալ Նահանգներում` Գլենդել քաղաքում։ Մինչ ԱՄՆ տեղափոխվելը, բնակվել ենք Բելգիայում, որտեղ ստեղծել էինք փոքրիկ թատրոն եւ ստեղծագործում էինք այնտեղ բելգիական եւ հայ համայնքի համար»,- ասաց նա։  Արմինեն եւ Արթուրն իրենց ստեղծագործական գործունեությունը շարունակել են նաեւ ԱՄՆ-ում։

«Ես եւ ամուսինս միշտ ստեղծագործում ենք՝ անկախ նրանից՝ տվյալ պրոյեկտում մենք ներգրավվա՞ծ ենք, թե՞ ոչ ։ Վերջին պրոյեկտը, որը եղել է, «Գրին քարտ» սերիալն է, որում ես մարմնավորում էի Բելլայի կերպարը, իսկ Արթուրը` Ռոբերտի: Սցենարի հեղինակը ամուսինս էր։ Այժմ աշխատում ենք նոր սերիալի իրականացման վրա, որի հեղինակը եւս Արթուրն է»:

Բացի դա, Արմինեն զբաղվում է նաեւ դիմահարդարմամբ.

«Դիմահարդարման մեջ մասնագիտացել եմ, երբ տեղափոխվել եմ ԱՄՆ: Որոշել էի մասնագիտական դադար տալ, քանի որ երկրորդ անգամ էի մայրանալու եւ, քանի որ ես աշխարհում ամենաշատը կարեւորում եմ ժամանակը, որոշեցի ինձ զբաղեցնեմ գեղեցիկ, արվեստին մոտ ու, ինչու ոչ, նաեւ  եկամտաբեր գործով, եւ ստացա դիմահարդարի մասնագիտություն։ Կարծում եմ՝ իմ կյանքի ճիշտ որոշումներից մեկն էր դա, որի համար չեմ զղջոմ, այն ինձ ստիպում է անընդհատ ստեղծագործել: Հաճույքով աշխատում եմ  որպես դիմահարդար նկարահանման հրապարակում՝  ե՛ւ հայկական, ե՛ւ ամերիկյան շուկայի համար, ու անընդհատ զարմանում՝ ինչքան տարբեր են մեր հայ դերասանուհիների եւ այլազգի դերասանուհիների դիմահարդարման պահանջները, որոնք ծայրահեղությունից ծայրահեղություն են»։

Արմինե Սուքիասյանը կիսվեց նաեւ իր փոքրիկ հաջողությամբ.

«Շատ պրոյեկտներ կան, որոնք իրականացման փուլում են, եւ նպատակներ, որոնք արդեն իրականացել են դիմահարդարման հետ կապված։ Վերջերս «ARMINAALLURE» -ը գրանցվեց Լոս Անջելեսում որպես օրինական եւ հարկատու բիզնես, որի համար շատ ուրախ եմ։ Իմ կողմից ստեղծված անունը այժմ պատկանում է միայն ինձ»։

Մեր հարցին, թե հնարավորություն տեսնո՞ւմ է՝ Հայաստան վերադառնալու, դերասանուհի-դիմահարդարը պատասխանեց.

«Ոչ միայն հնարավորություն եմ տեսնում, այլ նաեւ պարտադիր պայման, քանի որ երեխաներս պիտի այցելեն ու ոտք դնեն իրենց ծնողների ծննդավայր` Մայր Հայաստան, ծանոթանան հայկական մշակույթին, տեսնեն տաճարները, խաչքարերն ու այն ամենը, ինչ խորհրդանշում է մեր հայրենիքը»։

Իսկ ի՞նչ է խորհուրդ տալիս նրանց, որոնք ցանկանում են Հայաստանից դուրս փորձել իրենց ուժերը.

«Իհարկե, կցանկանամ, որ բոլորը նախ իրենց ուժերը փորձեն սեփական հայրենիքում, իսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճարներով լքել են հայրենիքը, կասեմ՝ ցանկացած մարդ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ունի բազում հնարավորություններ  ստեղծագործելու, ստեղծելու ու նպատակներ իրականացնելու, ուղղակի պետք է  ունենալ մեծ ցանկություն եւ հավատ, եւ բոլոր ճանապարհները կբացվեն եւ կտանեն քեզ այնտեղ, ուր ուզում ես հայտնվել»։

 

Աղբյուր