«Հոսող» աղիքի համախտանիշը. ինչ է դա և ինչպես այն ճանաչել

Bestinfo.Am-ը ներկայացնում է`

Մարդկային օրգանիզմը բարդ համակարգ է: Լինում են դեպքեր, որ մարդու մոտ ցավում է ինչ-որ մի բան, բայց պատճառը լրիվ ուրիշ օրգանի խնդիրն է: Ամեն ինչ ավելի ամուր է կապակցված, քան թվում է: Իհարկե սեփական օրգանիզմի մասին հնարավոր չէ ամեն ինչ իմանալ, բայց տեղյակ լինելեվ կարելի է ժամանակին զբաղվել բուժմամբ:

Գիտեք ինչ է «Հոսող» աղիքի համախտանիշը? Նորմալ վիճակում  ամեն «վատը» օրգանիզմից դուրս է գալիս բնական ճանապարհով, բայց բարձր աղիքային անցանելիության («Հոսող» աղիքի)  համախտանիշի դեպքում աղիք են  ներթափանցում տոկսիններ, ալերգեններ և միկրոբներ:

Նման համախտանիշի առաջացման պատճառները.

  • ժառանգականությունը
  • ստամոքսային հյութի անբավարար արտադրությունը
  • աղիքային պատի բորբոքումը

Ինչպես է այդ համախտանիշը ազդում օրգանիզմի վրա՝

  1. Հաստ աղիք: «Հոսող» աղիքի համախտանիշը ազդում է մարսողության վրա: Դա նկատվում է աղիքի բորբոքային հիվանդությունների տեսքով, օրինակ՝ սուր ցավերով:
  2. Հոդեր. Եթե վնասվածքներ չեք ունեցել, ուրեմն հոդացավերը նույնպես կարող են այդ հանախտանիշի նշան լինել:
  3. Մաշկ. Չեք կարող պատկերացնել, թե որքան մեծ ազդեցություն կարող է թողնել աղիքը մաշկի վրա: Անգամ փսորիազը և էկզեման կարող են բարձր աղիքային անցանելիության հետևանք լինել:
  4. Քիթը. Խոսքը հարբուխների մասին է: Համախտանիշը ազդեցություն է թողնում իմունային համակարգի վրա, այդ պատճառով էլ մադը կարող է ավելի հաճախ հիվանդանալ:
  5. ՈՒղեղը. Երբ մարմնի համար վատ է, ապա ուղեղը նույնպես տանջվում է : Ստսվում է անհանգստություն, դեպրեսիա և հոգնածություն:

Ինչպես տեսնում եք ահդպիսի քիչ հայտնի համախտանիշը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ: Խնդիրներից խուսափելու համար ժամանակին դիմեք բժիշկի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am