Աղջնակն անասնաբուժարան է բերում մի գերմանամուկ, որը արդեն 3-րդ օրն է՝ չի շարժվում. Դուք շատ կզվարճանաք, երբ իմանաք պատճառը

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Հաճախ կենդանիներն իրենց բավական տարօրինակ  են պահում։ Թերևս հենց դրա համար ենք նրանց այդքան սիրում ու զվարճանում նրանց անհեթեթ արարքների վրա։ Բայց հիանալի կլիներ, եթե նրանք հետն էլ խոսել իմանային։ Մեզ համար ավելի հեշտ կլիներ հասկանալ՝ ինչն է նրանց անհանգստացնում, ինչ են ուզում և ինչ են առհասարակ մտածում իրենց տերերի վերաբերյալ։ Վերջերս մենք իմացանք մի հետաքրքիր պատմության մասին, որը տեղի էր ունեցել փոքրիկ աղջկա ու նրա գերմանամկան հետ։

 

«Քույրս պրակտիկա է անցնում անասնաբուժական կլինիկայում։ Նորերս մի աղջնակ գերմանամուկ էր բերել վանդակի մեջ։ Ասաց, որ գերմանամուկը երեք օր է՝ չի շարժվում տեղից։ Նստել է վանդակի անկյունում ու ո՛չ ուտում է, ո՛չ խմում։ Քույրս հարցրել է՝ հո տարօրինակ ինչ-որ բան տեղի չի՞ ունեցել նախօրեին։ Գուցե մեկնումեկը վախեցրե՞լ է գերմանամկանը։ Աղջնակն ասել է, որ վերջերս գերմանամուկը փախել էր վանդակից, բայց նրան անմիջապես գտել էին սառնարանի տակ։ Բժիշկը գերմանամկանը հանում է վանդակից, որ գազանիկին մոտիկից զննի։ Բայց ի զարմանս բոլորի, անասնաբույժի սեղանին գերմանամուկն սկսել է վազվզել, իսկ երբ կեր են առաջարկել, սկսել է ախորժակով ուտել։ Այդ պահին քույրս գերմանամկան այտի մոտ ինչ-որ տարօրինակ բան է նկատել։ Զննելով գազանիկի երախը, նա այտի տակ գտել է․․․ սառնարանի մագնիս։ Պարզվել է՝ գազանիկն ամենևին էլ հիվանդ չի, այլ պարզապես բերանն է խցկել մագնիսը, ու երեք օր շարունակ խեղճը բերանով՝ մագինսով կառչել է վանդակի մետաղաձողերին»։

Որպես համացանցի օգտատերերի մխիթարանք, ասենք, որ գազանիկը միանգամայն առողջ էր։ Գրառման տակ բազմաթիվ զվարճալի մեկնաբանություններ եղան։ Օրինակ, մի մարդ պատմել է, որ  իր գերմանամկան այտի տակ գտել է մանրադրամ՝ ընդհանուր 5 դոլար արժողության։ Մեկ ուրիշ օգտատեր էլ գրել էր, որ քույրը գերմանամկան մոտ չարորակ ուռուցք է կասկածել։ Եվ որքան մեծ է եղել զարմանքն ու ուրախությունը, երբ բժիշկն ասել է, որ ուռուցքները ոչ թե քաղցկեղի, այլ արու լինելու նշան են։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am