Իրական պատմություն

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մայրս մի ընկերուհի ունի։ Պատմում է, որ մի անգամ աղբը տարել է աղբամանը  լցնելու։ Իսկ աղբանոցի մոտ  բոմժ է լինում։ Մորս ընկերուհին  փաթեթը գցում է աղբամանն ու գնում տուն։ Ամբողջ շաբաթ աշխատանքի գնալիս տեսել է՝ բոմժը թախծում է աղբամանների կողքին գցած սառնարանի արկղում այդ ձմռան ցրտին կուչ եկած։

Շաբաթ օրը  մորս ընկերուհուն խոհանոցի նոր սեղան են բերում, հինն էլ չգիտի՝ ինչ անի (անմարդ կին է)։

«Սեղանը կդնեմ շենքի մուտքի դռանը, բոմժին կկանչեմ, կխնդրեմ՝ տանի աղբանոց»,- մտածում է մորս ընկերուհին։ Այդպես էլ անում է։ Բոմժը վեր է կենում, սեղանը  թևատակին խտտում, որ հետը տանի։ Մորս ընկերուհին բոմժին 20 գրիվնա է տալիս (դե, որ իր համար մի շիշ խմելու բան առնի), իսկ բոմժը աչքերը բարձրացնում է վեր․

-Որ խնդրեմ՝ ինձ եռման թեյ ու մի կտոր հաց կտա՞ք։ Հեչ մի վախեցեք, ես լուսամուտագոգին կնստեմ-կսպասեմ։

Մորս ընկերուհին նրան թեյ, երշիկով ու կարագով բուտերբրոդ է տալիս։ Մի աման էլ վրադիր տաք բորշչ է ուտեցնում թթվասերով։ Հետո բոմժին ճամփու է դնում, ու դռան դիտանքցից նայում։ Բոմժը ուտելով գնում է, շրջվում դռան կողմն ու  կամաց ասում․

-Շատ շնորհակալ եմ։ Աստված ամեն ինչ տեսնում է։

Ու բոմժը գնում է։

Մորս ընկերուհին էդպես աշխատանքի գնալիս ամեն օր կերակրում է բոմժին։ Մի առավոտ էլ բոմժը չի երևում էդ կողմերում։ Երեկոյան էլ չի երևում, հաջորդ առավոտ էլ չկա ու չկա։

«Տեսնես՝ ո՞ւր է էդ  խեղճը,- մտածում է մորս  ընկերուհին։-Չլինի՞ հարևան բակ է տեղափոխվել»։

Հարևան բակերում փնտրում է ու չի գտնում նրան։ Սկսում է անհանգստանալ բոմժի համար։

Ի վերջո նրան հիվանդանոցում է գտնում (աշխարհում բարի մարդիկ կան)․ ծեծված, քաղցած ու կեղտոտ։ Սա հենց նրան տեսնում է՝ աչքերը պսպղում են։ Կյանքն արթնանում է նրանց մեջ։

-Իսկ ես ձեզ չէի էլ սպասում։ Միայն հույս ունեի ու հավատում էի։ Անունս Սերգեյ է։ Կներեք, երևի անհարմար վիճակ է։ Ձեզ մի բանով հյուրասիրել էլ չեմ կարող, սրճարանից բանից տանել։

-Հիմար ես դու, Սերգեյ։ Հյուրասիրեմ, տանեմ․․․Ախր առանց քեզ կյանք չունեմ ես։

Հիվանդանոցից դուրս գրել է տալիս նրան մորս ընկերուհին։ Սերգեյը չափազանց ուժեղ էր բռնել նրա ձեռքը․ ով իմանա, գուցե սա երա՞զ է, մեկ էլ տեսար՝ երազի հետ կինն էլ անհետանա․․․

Անցել է արդեն 19 տարի։ Նրանք զառամյալ մարդիկ են։ Երեխաներ ունեն։ Սեփական բիզնես, երկու ավտոմեքենա, 5-սենյականոց բնակարան, լողավազանով ամառանոց։

Սերգեյը մինչև հիմա ամուր բռնել է կնոջ ձեռքը․ մեկ էլ տեսար՝ երազի հետ կինն էլ անհետանա։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am