Կինը որոշել էր արմատապես փոխել իր իմիջը․․․Բնական պայմաններից մեկը ճերմակած մազերին ձեռք չտալն էր։

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Իր 65-ամյակի առթիվ նա որոշել էր փոխել իմիջը, միայն մի պայմանով՝ ճերմակած մազերին ձեռք չտալ։

Ամերիկայում լայն ժողովրդականություն են վայելում գեղեցկության սրահները, որտեղ հաճախորդներին առաջարկում են իմիջի ամբողջական ու արմատական փոփոխություն՝ սանրվածքից սկսած և հագուստի ու դիմահարդարանքի ընտրությամբ վերջացրած։ Այդ ամենն արվում է ըստ ոճաբանների հայեցողության։

Նման սրահներից մեկի օգնությանը դիմեց 65-ամյա Փաթը։ Սրահ այցելությունը նրա ամուսնու նվերն էր, որի մասին վաղուց էր երազում։

Ու թեև ամուսինը նրան համոզում էր, որ նա առանց դրա էլ գեղեցիկ է ու ոչ մի իմիջի փոփոխության կարիք չունի, Փաթը զգում էր, որ ուզում է իր արտաքինի մեջ ինչ-որ բան փոխել։

Գեղեցկության սրահի տերը հիշում է․ առաջին բանը, որ նրա աչքով ընկավ՝ տիկնոջ արտաքինն  էր։

«Փաթը ոչ միայն մարդամոտ, քնքուշ ու հմայիչ էր, այլև հոլիվուդյան դերասանուհու պես գեղեցիկ,- հիշում է Քրիստոֆերը։ -Նա ճշգրիտ դիմագծեր ունի, առողջ մազեր ու նուրբ մաշկ»։

Զարմանալի չէ, որ այդ կերպարանափոխությունը Քրիստոֆերի թիմի սիրած կերպարանափոխություններից մեկն է։

Փաթը ոճաբաններին ասաց, որ պատրաստ է ցանկացած փորձարարության։ Նա իրեն դրեց ոճաբանների  տրամադրության տակ՝ միայն մի պայմանով․ուզում էր պահպանել մազերի գույնը։

Ահա թե ինչ տեսք ուներ նախքան ոճաբանների, վիզաժիստների ու վարսահարդարների աշխատանքն ու դրանից հետո։

Արմատական փոփոխություն է, այնպես չէ՞։

Ամուսինները ապշած էին այդ փոփոխությունից։ Ինքը՝ Փաթը, հիացած էր իր նոր սանրվածքով ու հայտարարեց, որ իրեն շատ բացառիկ կին է զգում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am