ԲԱՑԱՌԻԿ. 128-ամյա այս գերմանացի վտարանդին աշխարհով մեկ հայտարարել է, որ ինքը Ադոլֆ Հիտլերն է. Ահա ապացույցները

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Արգենտինայի բնակիչ 128-ամյա գերմանացի վտարանդին պնդում է, որ ինքն իսկական Ադոլֆ Հիտլերն է։ Ծեր տղամարդը ցնցող հարցազրույց է տվել իսպանական El Patriota թերթին։ Իրեն նախկին գերմանացի բռնակալի տեղ դնող այս մարդը պնդում է, որ վերջին 70 տարին թաքնվել է հորինովի անվամբ։ Նշենք, որ տղամարդը հիվանդ է ձեռքբերովի թուլամտությամբ՝ դեմենցիայով։ Իսպանալեզու El Patriota թերթը վերջերս մի ամբողջ հրապարակում է նվիրել անսովոր զրուցակցին։ Արգենտինայում ապրող և իրեն Հիտլեր համարող 128-ամյա այս գերմանացի ներգաղթյալը՝ Գերման Գուտենբերգը, պնդում է, որ 70 տարի թաքնվել է՝ վախենալով իր հանցանքների համար վրեժխնդրությունից։

Ծերուկն ասում է, որ որոշել է խոստովանել, քանի որ իսրայելական հատուկ ծառայությունները դադարեցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների որոնումները։ Նա չի ընդունում իր մեղքը, այսինքն նրա մեղքը՝ ում տեղն իրեն դրել է, քանի որ ամեն ինչ այլ կերպ կընկալվեր, եթե նա հաղթեր պատերազմը։ Նա հայտարարել է նաև, որ մտադիր է գրել ինքնակենսագրությունը, որը լույս կսփռի իր կյանքի մինչ այդ անհայտ փաստերի վրա։

Իհարկե, շատերը չեն հավատում հիվանդ այս տղամարդու խոստովանությանը։ Չի հավատում անգամ կինը՝ Անգելա Մարտինեսը, որի հետ նա ապրում է արդեն 55 տարի։ Նա ընդունում է, որ տղամարդն այնուամենայնիվ ռազմական հանցագործություններ գործած կլինի, սակայն ոչ մի դեպքում չի կարող հենց Ադոլֆ Հիտլերը լինել։ Կինն ավելացրել է նաև, որ ամուսինը տառապում է Ալցհեյմերի հիվանդությունից ու մինչ այժմ երբեք չի էլ ակնարկել, որ ինքը Ռեյխի նախկին դիկտատորն է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am