Հայտնվել է իր հարսանիքի թռչող հարսնացուի մահվան տեսանյութը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Այս  ողբերգական դրվագը լայնորեն տարածել են  համաշխարհային զանգվածային լրավամիջոցներով։ Սեփական  հարսանիքին շտապող հարսանցուի ընկերուհին նկարահանել է ուղղաթիռի ուղևորների կյանքի վերջին րոպեները։ Աղետը տեղի է ունեցել դեռ 2016-ի դեկտեմբերին, բայց  տեսանյութը  բավական ուշ է  հայտնվել ԶԼՄ-ում։

Նախքան վթարը, ուղղաթիռում գտնվող մարդկանցից  ոչ մեկի մտքով չէր կարող անցնել նման ողբերգական վախճան։ Հարսնացուն, նրա ընկերուհին և եղբայրը ուրախ-զվարթ զրուցում են՝ ձգտելով չշեղել օդաչուին։ Դատելով ամեն ինչից՝ ուղղաթիռի կործանման պատճառը թանձր մառախուղն էր․ թռչող սարքի պատուհանից կաթնագույն շղարշից  բացի ոչինչ չի երևում։

Ինչ-որ պահի ուղղաթիռի ազդարարման համակարգը սկսում է աղմկել՝ իրարանցում ու  սարսափ առաջացնելով ուղևորների մեջ։ Անցնում է մի քանի վայրկյան, և տեսախցիկը ուղղաթիռից թռչում-ընկնում է խոտերի մեջ։

Վթարից հետո ոչ ոք ողջ չի մնացել։ Ուղղաթիռի վերջնակետին մնացել էր ընդամենը մեկ կիլոմետր ճանապարհ, որտեղ զոհասեղանի մոտ հարսանցուի ժամանելուն էր սրտատրոփ սպասում նրա փեսացուն։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am